27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ստախոսի հետ չեմ աշխատի». Ժողովուրդ

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ:

Թերթի հետ զրույցում, սակայն, Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել եւ չի պատրաստվում շարունակել աշխատել «ստախոսի հետ» նկատի ունենալով Արմեն Հարությունյանին: Այսպես, ըստ մեր զրուցակցի` Ա. Հարությունյանը Սերժ Սարգսյանին ակնհայտ սուտ զեկույց է ներկայացրել առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿ բոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այնինչ այն շահագործման է հանձնվել դեռեւս 2015 թվականի դեկտեմբերից:

«Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով մասնավորապես` 20 միլիոն դրամ եւ 3 միլիոն դրամ անհրաժեշտ լինելու մասին … »,- վրդովված ասաց մեր զրուցակիցը :

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համաում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ