Համաճարակի վտանգ. Հրապարակ
Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, այնուհանդերձ, երեւանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետեւ մահճակալները չեն բավարարում: Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, եւ բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլեւս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր:
Նույն իրավիճակն էր նաեւ Արաբկիրի մանկական հիվանդանոցում, հիվանդասենյակներն ահավոր ծանրաբեռնված են, ավելին չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդություններով երեխաներին տրամադրելու համար:
Ըստ մասնագետների НЗ տեսակի վիրուսը Հայաստան «միգրացիա» է կատարել Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից
` համաժամանակյա: Վերջիններս չեն բացառում նաեւ, որ այն որոշ ժամանակից մուտացիայի ենթարկվի: Ինչ վերաբերում է դպրոցներն ու մանկապարտեզները համաճարակի պատճառով փակելուն, ապա ոլորտի մասնագետները գտնում են, որ դեռ համաճարակի պիկը չէ:
Մեզ հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ առողջապահության նախարարությունը գրություն է գրել, որ իրենք ուշադիր են լինելու, առավոտյան իրենց մասնագետները մտնելու են բոլոր դպրոցները, զննելու են երեխաներին, պարգելու են, թե նրանցից ով է հիվանդ, ով` ոչ, հիվանդ երեխաները կուղարկվեն տուն:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: