29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանը դժգոհել է, որ դաշնակից երկրները զինում են քրդերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստում: Թուրքական «Haberler» լրատվակայքը հայտնում է, որ Էրդողանի ելույթն աչքի է ընկել բարեկամ երկրներին հասցեագրված խիսը քննադատություններով:

«Դուք գիտեի՞ք, որ մեր կողմից ահաբեկչական հռչակված խմբավորումների մոտից Սիրիայում և Իրաքում հայտնաբերվում են դաշնակից երկրների արտադրած զինատեսակները, որոնց սերիական մյուս համարները մեր ձեռքին են»,- նկատել է տվել Էրդողանը:

Վերջինս հարկ է համարել, որ բոլոր երկրները միասնաբար պայքարեն ահաբեկչության դեմ, քանի որ «եթե անհրաժեշտ միջոցները չձեռնարկվի, ապա օրերից մի օր ահաբեկչությունը բումերանգի պես նրանց էլ կհարվածի»: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իրենք տեռորիզմի դեմ պայքարում շարունակում են աջակցության խիստ կարիք ունենալ: Նա փորձել է հավաստիացնել, որ Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները միմիայն ահաբեկիչների դեմ են ուղղված, ու Անկարան բնավ աչք տունի որևէ երկրի հողերի վրա:

Հիշեցնելով հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի մասին՝ Էրդողանն այն համարել է ահաբեկչության նոր դրսևորում և հեղափոխականների դեմ մղված պայքարն անվանել պայքար ահաբեկչության դեմ: Միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնել թուրքական իշխանություններին աջակցություն ցուցաբերած երկրներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ