16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

«Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր. Վահագն Խաչատրյան

« «Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց  ՀԱԿ անդամ,տնտեսագետ,  Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկության կանոնադրական կապիտալը լրացնելու պատրաստակամության մասին ռուսական «Գազպրոմ»-ի հայտարարությունը: Վահագն Խաչատրյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ սակագների ենթադրյալ նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիա»-ն 14-15 մլրդ դրամ կկորցնի (30-31 […]

Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը խստորեն քննադատել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ասելբորնը նշել է, որ Եվրամիությունը կարող է օրակարգ բերել այս երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայից արտահանվող ապրանքների կեսը ուղղվում է դեպի եվրոպական երկրներ, իսկ Թուրքիայում կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է […]

«Ինչի՞ համար է նա վերադառնում»

  Այժմ ոչ մի հիմք չկա պնդելու, որ ԲՀԿ նախկին առաջնորդի՝ քաղաքականություն վերադառնալու հետ Հայաստանում տեղի կունենա մի բան, ինչ չէր եղել նախկինում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի գնահատականին՝ փորձագետը նշեց. «Ինչի՞ համար է նա վերադառնում: Առավել եւս որ դեռեւս […]

Դե հղիների մոտ այդ ժամանակահատվածում հաճախասրտությունը նորմալ երեւույթ է. ինչի՞ց է մահացել ծննդկանը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ա շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատավարությունը: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի սրտաբան Անուշ Թադեւոսյանը  դատարանին պատմեց, որ 2015թ. հուլիսի 27-ին Մերի Մարգարյանին հետազոտել է, քանի որ սրտի  աշխատատանքը արագ է եղել: «Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը զանգեց, ասաց, որ չուշանամ, որովհետեւ հղի ունի, որին պետք է հետազոտել: […]

Հոկտեմբերի 28 –ից նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում ծնվել է 429 երեխա

Հոկտեմբերի 28 –ից նոյեմբերի 3-ը  մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 429 երեխա՝ 226 տղա, 203  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36939 քաղաքացի:

Եթե Կարապետյանի մոտ ոչինչ չստացվի…

Ինչպես հայտնել ենք, երեկ  լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, նշել է՝ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, ապա շեշտել է՝ ինքը չի երազել լինել վարչապետ, սակայն մտահոգ է տնտեսության ապագայի համար: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ խնդիրն այն է, թե վարչապետ Կարապետյանի […]

Որոշում է կայացվել 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված հողը չտեղափոխել Հրազդան

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»  ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեների նիստ: Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև խնդրի վերաբերյալ բարձրաձայնած հասարակական կազմակերպությունների և Հրազդան քաղաքի հանրության ներկայացուցիչներ: Բացելով նիստը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, […]

Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու մանդատից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը օրենսդիր մարմնի անդամ է և չէր կարող նաև ավագանու անդամ դառնալ: «Լրացուցիչ տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին, որ մնում եմ պատգամավոր, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմում եմ ներկայացրել, որ հրաժարվում եմ մանդատից»,-հայտնեց նա:

Համարանիշերի գները նվազելու են

Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 29-ի թիվ 1313-Ա հրամանում կատարված փոփոխությունների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են: Այսպես՝ 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի