04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Ինչի՞ համար է նա վերադառնում»

 

Այժմ ոչ մի հիմք չկա պնդելու, որ ԲՀԿ նախկին առաջնորդի՝ քաղաքականություն վերադառնալու հետ Հայաստանում տեղի կունենա մի բան, ինչ չէր եղել նախկինում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի գնահատականին՝ փորձագետը նշեց. «Ինչի՞ համար է նա վերադառնում: Առավել եւս որ դեռեւս հասկանալի չէ, թե վերադառնում է նա, թե ոչ: Նախկին փորձը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը քաղաքական դաշտում հանդես է գալիս տարբեր ոչ քաղաքագիտական եզրերով՝ այլընտրանք, իսկ ես չգիտեմ, թե ինչ է դա»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին քաղաքականությունը լքած Գագիկ Ծառուկյանը չի բացառել ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու հնարավորությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ