15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2016

Ինչ կփոխի Իրանի նախագահի այցը Հայաստան (վիդեո)

«Իրանը մեզ համար ռազմավարական շատ կարևոր գործընկեր է անկախ հասարակության մեջ ունեցած դերակատարումից, տարածաշրջանի լուրջ խաղացող երկիր է ու ՀՀ-ի համար լավագույն բարեկամներից մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կտա ՀՀ-ին Իրանի նախագահի այցը: Նկատենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը նախատեսված […]

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը Սահմանադրական բարեփոխումների պահանջ է. քաղաքագետ

««Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը Սահմանադրական բարեփոխումների պահանջ է: Պառլամենտարիզմի համակարգում դրական քայլ է տեղի ունենում և կուսակցությունների մասին օրենքը ստանում է Սահմանադրական օրենքի կարգավիճակ: Սա դրական է, քանի որ կուսակցությունների դերը և նշանակությունը բարձրանում է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Անդրադառնալով  դրական փոփոխություններին, քաղաքագետը նշեց, որ նախկինում կուսակցությունները պետք […]

«Ինչո՞ւ փոխվեց վարչապետը»

«Վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է ցույց տա, որ կարող է ինքնուրույն գործիչ դառնալ», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   այսպիսի տըեսակետ հայտնեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ինչո՞ւ փոխվեց վարչապետը: Նույն այդ պատճառով: Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջեւ հետաքրքիր ժամանակաշրջան է լինելու: Կարապետյանը պետք է ցույց տա, որ կարող է ինքնուրույն գործիչ դառնալ»,- […]

Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխայի վրա եռման ճաշ է լցրել /վիդեո/

Չելյաբինսկի մանկապարտեզում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Դաստիարակչուհին տաք ճաշը լցրել է 5 տարեկան երեխայի վրա։ Փոքրիկը լուրջ այրվածքներ է ստացել, մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ երեխան տանն է, սակայն տղայի ծնողները պատրաստվում են դիմել դատարան։ Փոքրիկի ամեն մի շարժումը նրան ցավ է պատճառում։ «Որդիս ծանր վիճակում էր, անընդհատ լաց էր լինում։ […]

Աբսուրդի ժանրից են. Լ. Զուրաբյանն ապշած է

«Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած տարիները պատմության մեջ առաջինն էին, որ ոչ թե հողեր էին հանձնում, այլ գրավում էին: Մենք տեսել ենք իրենց վարած բանակցությունները և տեսել ենք, թե որքան փխրուն են այսօր դրանք դարձել, ու Հայաստանն ավելի վատ դիրքերում է հայտնվել: Ես չգիտեմ, թե հիմա մենք ինչի համար ենք պայքար տանում, բայց, համենայն դեպս, Հայաստանի ու […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Միշել Տեմերին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։ Հանրապետության Նախագահը Բրազիլիայի համար այս դժվարին պահին վշտակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն: Միաժամանակ փաստը, […]

Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրը

Նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, […]

Ուղեւորուհին դուրս է թռել ինքնաթիռից՝ վայրէջքից անմիջապես հետո /ֆոտո/

Նոր Օռլեանից Հյուսթոն վայրէջք  կատարած ինքնաթիռի ուղեւորուհին որոշել է ամենից արագ լքել ինքնաթիռն ու վայրէջքից անմիջապես հետո բացել է վթարային ելքի դուռն ու ցած թռել։ Կինը վնասվածքներ չի ստացել, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է, կինը պետք է հոգեբույժի խորհրդատվություն անցնի։ Կնոջ արարքի պատճառով ուղւեորները ստիպված են եղել մի ժամ մնալ ինքնաթիռում։

«Որքան էլ ապաշխարեն, քիչ է լինելու»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հույսեր չի կապում ՀՀԿ-ի հետ: Ավելին, նրա մեջ ՀՀԿ 16-րդ համագումարից հետո էլ հույսեր չեն առաջացել: «ՀՀԿ-ն բազում համագումարներ է անցկացրել: Բայց արդյունքը տեսանելի չէ: Ավելի շատ բացասականն ենք տեսնում, քան դրականը: Մեր երկրի վիճակը լավ չէ: Ես ինքս էլ ինձ վատ եմ զգում, որ ավելի քան երեսուն տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի