26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 30, 2016

Թենիս խաղալիս գնդակը դիպել էր կողքի սեղանին, բայց ներողություն չեն խնդրել.դանակահարվեցին 2-ը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նոյեմբերի 24-ին, Հայաստան է է տեղափոխվել Հենրիկ Գ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ հունիսի 8-ին ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի բժշկական կենտրոնից, որ Երկաթուղայինների այգուց հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ՝ որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով: Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել է Հենրիկ Գ.-ն: Այգու […]

Սեղմ ժամկետում ավարտեք այգեթաղը. Գյուղնախարարությունը հայտնում է

Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը: Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ  կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ «Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչեւ -16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր […]

Նախագահն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա […]

Մերկելը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք դեմ են Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը: Թուրքական «karar» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Bild» թերթին, նշում է, որ այդ մասին Մերկելը հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության ժողովի ժամանակ: Նա պահանջել էմ որ նշյալ տեղեկությունը փոխանցվի կուսակցության այն ընտրազանգվածին, որին հետաքրքիր է, թե ինչպիսին է «Քրիստոնյա-դեմոկրատների […]

Իսրայելի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է ավելի կոշտ վարվել Թուրքիայի հետ

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ավելի կոշտացնել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետները`  իսրայելական  «Haaretz»-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն: Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի […]

«Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող»

Ադրբեջանին տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ռուսաստանյան “Россия сегодня” լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր՝  հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել […]

Ողբերգական վթար Գեղարքունիքում. բժիշկ Զաքարյանը տեղում մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը՝ 66-ամյա Կոմիտաս Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նշենք, որ Կոմիտաս Զաքարյանը Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկներից էր:

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի