21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2016

Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու. Մոնթե Մելքոնյան

Նոյեմբերի 25-ը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  ծննդյան օրն է: Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդտարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը… […]

«Կարեն Կարապետյանի հետ 7 հազար հոգի անդամագրվել է ՀՀԿ-ին»

Ինչպես հայտնել ենք, Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր   ՀՀԿ-ին անդամակցելու  իր որոշման մասին: Այս փաստը տարակարծությունների առիթ է դարձել. տարբեր ամբիոններից հնչում են տարբեր տեսակետներ. ոմանք դա դրական են համարում, ոմանք՝ ընդհակառակը: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում  ասաց. «Ողջունում ենք Կարեն Կարապետյանի որոշումը:  Նա մեր քաղաքական […]

Գազն այլևս չի թանկանա

Քաղաքացիների, սպառողների վրա գազի սակագնի իջեցման ազդեցությունը կլինի 13 միլիարդ 400 միլիոն դրամ չվճարելը, այսքան քիչ կվճարեն սպառված գազի դիմաց` համեմատած նախորդ սակագնի հետ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը. «Դա մեր չստացված հասույթն է լինելու, հասույթ, որ մենք ստանալու էինք, եթե սակագինը չփոխվեր»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները […]

Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովասանքի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Հիշեցնենք՝   մեր հայրենակիցը  անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: «Այժմ Մխիթարյանը պետք է  նույն ոգով  շարունակի Պրեմյեր լիգայում: Ակնհայտ է, որ այս խաղը վստահություն կհաղորդի […]

ՆԱՏՕ-ի ԽՎ նոր նախագահն արդյունավետ համագործակցում է հայ պատվիրակների հետ

Նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում տեղի է ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները։ Այսօր, ամփոփելով այցի արդյունքները, հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ վեհաժողովի ժամանակ ընդունվել են 6 բանաձևեր, քննարկվել և հավանության են արժանացել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերին վերաբերող 16 զեկույցներ։ «Վեհաժողովի նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին: Պետք է […]

Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձևը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ բանաձևն ընդունվել է 479 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը: Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները: Որոշման […]

Ցմահ դատապարտյալը ուզում էր խոսել. 20 տարի պատիժը կրող Ստեփանին դատարանը «կոտրեց» /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղակետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը: Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց երեք հատորից բաղկացած դատական գործը: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ: Ստեփան Գրիգորյանը ակնհայտ հուզված էր: Արդեն 20 տարի իր պատիժը կրած դատապարտյալը ցանկանում էր […]

Լավ խորհուրդ Լևոն Մկրտչյանին Վահրամ Մարտիրոսյանից

«Ես լավ խորհուրդ ունեմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ ՀՅԴ կուսակցության մեջ հայտարարի առաջին կուսակցական լեզու ռուսերենը: Թող կլոր տարի անցնեն ռուսերենով պարտադիր դասընթացներ և 1920 թ-ի պատմությունը ռուսերենով սովորեն՝ ըստ Քաջազնունու, թե ինչպես են ռուսները Ադրբեջանի հետ միասին ձեռք ձեռքի տված գրավում հայկական տարածքը տարածքի հետևից և ամբողջ խայտառակ պատմությունը, թե ինչ խաղ խաղացին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի