19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձևը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ բանաձևն ընդունվել է 479 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը:

Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները:

Որոշման մեջ նշվում է, որ ԵՄ-ի հետ բանակցությունները հնարավոր կլինի վերսկսել, երբ Թուրքիայում վերացվի արտակարգ դրությունը: Միաժամանակ նշվում է, որ թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵԽ-ն խստորեն դատապարտում են  հեղաշրջման փորձը և օրինական են համարում հեղաշրջման փորձի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու իշխանությունների օրինական իրավունքը:

Նշենք, որ եվրախորհուրդն Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները կասեցնելու կամ սառեցնելու իրավասություն չունի, նրա ընդունած բանաձևն ընդամենը քաղաքական ուղերձ է ՝ հղված Եվրամիության ղեկավարության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների ղեկավարներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվում է, որ Թուրքիա-ԵՄ բանակցությունները հարցը կլինի դեկտեմբերին կայանալիք ԵՄ ղեկավարների վեհաժողովի օրակարգում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ