01 Մարտի, Saturday, 2025
KFC

Լավ խորհուրդ Լևոն Մկրտչյանին Վահրամ Մարտիրոսյանից

«Ես լավ խորհուրդ ունեմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ ՀՅԴ կուսակցության մեջ հայտարարի առաջին կուսակցական լեզու ռուսերենը: Թող կլոր տարի անցնեն ռուսերենով պարտադիր դասընթացներ և 1920 թ-ի պատմությունը ռուսերենով սովորեն՝ ըստ Քաջազնունու, թե ինչպես են ռուսները Ադրբեջանի հետ միասին ձեռք ձեռքի տված գրավում հայկական տարածքը տարածքի հետևից և ամբողջ խայտառակ պատմությունը, թե ինչ խաղ խաղացին իրենց գլխին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ երեկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, թե չի կարող ռուսաց լեզուն պետական լեզու դառնալ, բայց միաժամանակ ասել էր, թե ռուսերենը իսկապես կստանա մեկ այլ՝ ավելի բարձր կարգավիճակ։ «Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն»,-ասել էր նա:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ անդրադարձավ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին ռուսական քարոզչության դեմ: «Անիմիջապես աղմուկ սկսվեց, որ իրենք դեմ են խոսքի ազատությանը, քարոզչությունը հենց ժուռնալիստիկան է, այնպիսի աբսուրդ բաներ էին խոսում ու այնպիսի ոճով, որ մարդիկ մտածում էին, որ միգուցե ճիշտ են»,-շեշտեց նա:

Նրա խոսքով` ռուսական լրատվամիջոցներով 100 անգամ հնչում է մի գաղափար, ու հեղինակը պաշտպանում է այդ գաղափարը, հակասական գաղափարը ներկայացնում են որպես ճշմարտություն, և եթե Հայաստանում էլ են այդպես կարծում, ապա մենք էլ ենք այդ երկրների հետ խնդիրներ ունենում: «Լեզվի տարածումը միայն նպաստելու է այդ բավական վտանգավոր դրույթին»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ