27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցմահ դատապարտյալը ուզում էր խոսել. 20 տարի պատիժը կրող Ստեփանին դատարանը «կոտրեց» /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղակետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը:

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց երեք հատորից բաղկացած դատական գործը: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ:

Ստեփան Գրիգորյանը ակնհայտ հուզված էր: Արդեն 20 տարի իր պատիժը կրած դատապարտյալը ցանկանում էր խոսել:

Ավելի վաղ Henaran.am-ին ուղղված նամակում Ստեփան Գրիգորյանը գրել էր. «Ընտանիքս հացի խնդիր ուներ, ցուրտ ու մութ տարիներ էին: Աղջիկս հինգ տարեկան է եղել, իսկ որդիս` ութ, երբ ինձ ձերբակալեցին: Իսկ այսօր արդեն մեծ մարդիկ են: Ես 31 տարեկան էի այդ ժամանակ: Երեխաներս բարձրագուն կրթություն են ստացել ու հիմա արդեն թոռներ ունեմ: Իմ ընկերը կրակեց ոսկու խանութի  տնօրենի վրա: Միլիոնատեր Մարուս անունով էր հայտնի` Բութանիայի «Դրուժբա» ոսկու խանութի տնօրենն էր»:

Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ.Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Առաջին ատյանի դատարանը մերժել է Ստեփան Գրիգորյանի դիմումը:

Ցմահ դատապարտյալի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մոտ 20 դատապարտյալներ դիմել են վաղակետ ազատման համար, սակայն դեռևս ազատ արձակման նախադեպ չկա.« Մենք կարող ենք ասել, որ պետությունը չի իրականացնում իր պարտականությունը ու ստացվում է , որ օրենսդրորեն ամրագրված այդ կետը ուղղակի ձևական բնույթ է կրում»,-նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ