21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովասանքի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Հիշեցնենք՝   մեր հայրենակիցը  անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

«Այժմ Մխիթարյանը պետք է  նույն ոգով  շարունակի Պրեմյեր լիգայում: Ակնհայտ է, որ այս խաղը վստահություն կհաղորդի նրա, բայց հիմա նրան մնացել է անել եւս մեկ քայլ: Մխիթարյանի ցուցադրած խաղը իրավունք է տալիս նրան հավատալ, որ նա խաղադաշտ դուրս կգա նաեւ հաջորդ խաղում: Մենք գիտեինք՝ ինչու էինք գնում Հենրիխի տրանսֆերը: Նա հրաշալի տեխնիկայով եւ ֆուտբոլային ինտելեկտով օժտվաժ,  բարձրամակարդակ խաղացող է: Ուրախ եմ Մխիթարյանի համար: Նա  լավ հանդիպում անցկացրեց»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 4:0 հաշվով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ