20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2016

Արա Աբրահամյանը որոշել է` չի մասնակցի

«Ես ասել էի, որ ես ուզում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ես զգացի, որ ունեմ հնարավորություններ` օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգա տեսանելի փոփոխությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա հիշեցրեց, որ պատրաստվում էր մասնակցել ընտրություններ, սակայն խնդիրներ առաջացան, որոնց պատճառով մոտ 7 ամիս բացակայել է. […]

Ըստ թուրք վերլուծաբանի՝ Հայոց ցեղասպանության սցենարը կրկնվելու է քրդերի դեպքում

Թուրքիայի կառավարությունը քրդերի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հայերի հետ է վարվել: Այս մասին գրում է լրագրող Էրգյուն Բաբահանը՝ թուրքական «Haberdar.com» լրատվակայքում հրապարակված «Քրդական հարցին՝ հայկական լուծում» հոդվածում: «Այն ամենը, ինչ այսօր նրանք (Թուրքիայի կառավարությունը-խմբ.) անում են, ոչնչացնում է 1915թ. վերաբերյալ նրանց բոլոր փաստարկները: Քրդերի քաղաքները ռմբակոծվում են, հողին հավասարեցվում, խաղաղություն պահանջող ընտրյալ […]

«Իմ ընկերությունները ոչ մի դրամ պարտք չունեն»

Ռուսաստանի հայերի միության աշխատանքներն այսօր լրագրողներին ներկայացրեց միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա նախ հայտնեց, որ անցնող տարվա ընթացքում կատարել է 27 ծրագիր:  «Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալականա ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարևոր, ապագայի  խնդիրներից մեկը»,-ասաց նա: «Առաջին տիկնոջ` տիկին Ռիտայի խնդրանքով վերջացել […]

Երեւանում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը

Երեւանի Նոր-Նորք համայնքում այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բանավան թաղամասի 14 շենքի բնակիչը ահազանգել է պատկան մարմիններին, թե 9 հարկանի շենքը պայթեցնելու է։  Ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները տարհանել են շենքի բնակիչներին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղամարդու ահազանգը կեղծ է եղել։ Նախնական տեղեկություններով՝  ահազանգող 39-ամյա Էմիլ Պետրոսյանը, որը բնակվում […]

Վուդրո Վիլսոնի արձանը Երևանում. խնդրանք նախագահին

Հարգարժան ՀՀ նախագահ՝ Ս.Սարգսյան Այսօր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 96 տարեդարձին ուղղում եմ Ձեզ խնդրագիր ։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղադրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը, որպես երախտագիտության և արդարության խորհրդանիշ ։ Վիլսոնի իրավարար վճիռ, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը 1920 թվականի ապրիլի 26-ի Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության […]

«Մենք ենք էս արնաշաղախ մարդիկ»

Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Սիրիայի դեպքերին էնպես ենք նայում, ասես լրիվ ուրիշ աշխարհում լինենք: Երբ էս ամենը մեր կողքին է, երբ մեզ հետ է, երբ ՄԵՆՔ ԵՆՔ։ Մենք ենք էս արնաշաղախ մարդիկ: Մեզ էլ են էդպես արել ու փաստը մոռացնել տվել, որ հիմա բզկտված 5 հոգով իրարու ենք «պահանջատեր»… Հետո սարքել […]

Ճապոնիայում 7,4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել /վիդեո/

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ֆուկուսիմայում երկրաշարժի ուժգնությունը հասել է 7,4 բալլի։ Առայժմ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ ցունամիի վտանգ կա։ Ճապոնիայի շատ շրջաններում հետաձգվել են բոլոր ավիաթռիչքները։

Ջրծաղիկի համաճարա՞կ

Ջրծաղիկի համաճարակ այս պահին Հայաստանում չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սաթենիկ Մկրտչյանը: Նշենք, որ մեր ընթերցողներից ահազանգ էինք ստացել, որ ջրծաղիկը առավել տարածված է հիմա, սակայն նախարարությունից փոխանցեցին, որ ամռան ընթացքում եղել է ակտիվություն, որը աստիճանաբար նվազել է: «Այս պահին բարձր ցուցանիշներ չկան, միտումները դեպի նվազում են տանում, և […]

«էրդողանը կանգ չի առնելու» /վիդեո/

Այժմ  Թուրքիան մի հիմնական, կարեւորագույն խնդիր ունի, որը նոր սրացում ստացավ նոյեմբերի սկզբից: Այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: «Նոյեմբերի սկզբին ձերբակալվեց Թուրքիայի խորհրդարան մտած «Քրդական ժողովուրդների» դեմոկրատական կուսակցության մի քանի անդամ: Այսինքն, Էրդողանի հեղաշրջումը շարունակվում է: Երեկ ձերբակալվել է քուրդ ազդեցիկ առաջնորդներից Ահմեդ Քյուրքը:Սա նշանակում է, որ էրդողանը կանգ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի