26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երեւանում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը

Երեւանի Նոր-Նորք համայնքում այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բանավան թաղամասի 14 շենքի բնակիչը ահազանգել է պատկան մարմիններին, թե 9 հարկանի շենքը պայթեցնելու է։  Ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները տարհանել են շենքի բնակիչներին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղամարդու ահազանգը կեղծ է եղել։

Նախնական տեղեկություններով՝  ահազանգող 39-ամյա Էմիլ Պետրոսյանը, որը բնակվում է Աբովյան քաղաքում, նպատակ  է ունեցել ահազանգով պատկան մարմինների ներկայացուցիչներին հավաքել նշված վայր եւ ներկայացնել  մեկ այլ բողոք։  Նա ամուսնալուծված է եւ բողոքել է, թե կինը թույլ չի տալիս տեսակցել մանկահասակ երեխային։ Ոստիկանությունից այս դեպքի կապակցությամբ  տեղեկացնում են՝  հետաքննություն է կատարվում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ