18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արա Աբրահամյանը որոշել է` չի մասնակցի

«Ես ասել էի, որ ես ուզում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ես զգացի, որ ունեմ հնարավորություններ` օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգա տեսանելի փոփոխությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ պատրաստվում էր մասնակցել ընտրություններ, սակայն խնդիրներ առաջացան, որոնց պատճառով մոտ 7 ամիս բացակայել է. «Հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, էտապներ կան, որ ես պետք է բացակայեմ, այստեղ չլինեմ: Ես հիմա մեկնելու եմ, պետք է վերադառնամ մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- հայտարարեց Արա Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ