20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2016

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -6-8, իսկ վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -3+1, Կոտայքում՝ գիշերը` -15-20, ցերեկը` -3+1, […]

Վաշինգտոնից պատասխանել են Էրդողանի հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիբրին անդրարարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, ըստ որի քանի դեռ ԱՄՆ-ը չի արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, թուրք ժողովուրդը մտածելու է, որ հեղաշրջման փորձի հետևում ԱՄՆ-ն է կանգնած: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Քիբրին Սպիտակ տանն անցկացվող ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան` ասել է, […]

Սպանություն Աջափնյակում

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 56-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ տղամարդու ստացած […]

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվեց Լոնդոն-2012-ի օլիմպիական բրոնզե մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն, հիմք ընդունելով  2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման  արդյունքները,  Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ ու  ստանոզոլ արգելված դեղամիջցները: Այս մասին  հաղորդում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը։ Օլիմպիական շարժման ղեկավար մարմինը […]

Վթար՝ Արշակունյաց պողոտայում

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 17.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 47 հասցեի մոտ բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի: «Շկոդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

«Անտիկոնտրաֆակտ-2016»-ը կարեւոր հարթակ է ԵՏՄ-ում բիզնեսի համար խաղի կանոններ սահմանելու համար»

«Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովը կարեւոր եւ անհրաժեշտ հարթակ է ԵՏՄ երկրներում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման եւ իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջեւ երկխոսության համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: […]

Մոուրինյոն բացահայտել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպմանը։ Մարզիչը նշում է՝ 27-ամյա ֆուտբոլիստը խաղային ժամանակ կստանա հոլանդական «Ֆեյենորդի» դեմ։ «Մխիթարյանը մոտ է խաղադաշտ մտնելու պահին: Ասել եմ նրան, որ նա կընդգրկվի «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Նա փորձում է։ Ակնհայտ է, որ նա […]

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի   23-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ  նախագահ Բաբկեն Պիպոյանը: ԹԵՄԱ՝   փոփոխություններ  «Սպառողների  իրավունքների պաշտպանության»  մասին  օրենքում.որքանո՞վ է  առավել  պաշտպանված սպառողը:

Աշոտ Ահարոնյանը հորդորում է և խոստանում

«Բարեկամական նամակ Անդրեասյան Էդիկին (ոչ պաշտոնական) Անդրեասյան Էդիկը էլի բաց նամակ է գրել հայ ժողովրդին: Իսկ դա նշանակում է, որ Անդրեասյան Էդիկին նորից տուգանել են, քանի որ նորից խախտել է երթևեկության կանոնները: Իր թերթակայքային տարածքում օրինակելի հետևողականությամբ հրապարակվող էս պտույտը՝ խախտում-տուգանք-բաց նամակ,անընդհատ աչքներիս առաջ է, ու ապշում ես, թե ի՜նչ օրինակելի հետևողականությամբ մեր Անդրեասյան Էդիկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի