27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշոտ Ահարոնյանը հորդորում է և խոստանում

«Բարեկամական նամակ Անդրեասյան Էդիկին
(ոչ պաշտոնական)
Անդրեասյան Էդիկը էլի բաց նամակ է գրել հայ ժողովրդին: Իսկ դա նշանակում է, որ Անդրեասյան Էդիկին նորից տուգանել են, քանի որ նորից խախտել է երթևեկության կանոնները: Իր թերթակայքային տարածքում օրինակելի հետևողականությամբ հրապարակվող էս պտույտը՝ խախտում-տուգանք-բաց նամակ,անընդհատ աչքներիս առաջ է, ու ապշում ես, թե ի՜նչ օրինակելի հետևողականությամբ մեր Անդրեասյան Էդիկը չի ընդունում, որ չտուգանվելու համար պիտի խախտում չանի: Ավելի հայերեն ասած՝գիտեմ, որ ավտո վաղուց է քշում, բայց քշելը մի բան է, արհեստավարժ ու ուշադիր վարելը՝ մեկ այլ բան։ Արհեստավարժ լինելու համար էլ պիտի սովորի: Ու սովորելու ընթացքում էլ գուցե վերջապես գլխի ընկնի, որ տուգանքը գրպան մտնել չի, այլ հաջորդ խախտումը /տուգանքից շատ ավելի ծանր հետևանքներով/ կանխելու միջոց: Ուրեմն, հարգելիս, տրամաբանական շղթան հետևյալն է՝ ավտո քշել սովորել-չխախտել-չտուգանվել: Չնայած՝ էստեղ մի <բայց> կա… Ամեն խախտում-տուգանքից հետո մեր Անդրեասյան Էդիկը տուգանքի գնի /պլյուս-մինուս/ մի բաց նամակ է արտադրում, սույնի հոնորարով փակում տուգանքը ու շարունակում խախտում անել: Առաջին հայացքից՝ առնվազն զրո է կանգնում /պլյուս-մինուսով/, բայց պարզվում է՝ էստեղ էլ թվաբանությունն է կաղում: Անդրեասյան Էդի՛կ ջան, էլի՛ գրի, բայց որ քշել սովորես, էդ հոնորարը զուտ ղավուրմին կգնա, չէ՞, ոչ թե տուգանքին: Մի խոսքով, ելքդ էս թվաբանա-տրամաբանական տուպիկից մեկն է՝ սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ: Չխախտե՛լ, չխախտե՛լ չխախտե՛լ ։ Ու հանուն դրա, ի տես բոլորի, խոստանում եմ քեզ երթևեկության կանոնների դասագիրք ուղարկել: Սովորելը երբեք ուշ չի. համ բաց նամակներիդ հոնորարը Նոր տարուն կգնա, համ էլ, գիտես, Նորվեգիայում էդպես են անում…»

 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի

գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ