«էրդողանը կանգ չի առնելու» /վիդեո/
Այժմ Թուրքիան մի հիմնական, կարեւորագույն խնդիր ունի, որը նոր սրացում ստացավ նոյեմբերի սկզբից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:
«Նոյեմբերի սկզբին ձերբակալվեց Թուրքիայի խորհրդարան մտած «Քրդական ժողովուրդների» դեմոկրատական կուսակցության մի քանի անդամ:
Այսինքն, Էրդողանի հեղաշրջումը շարունակվում է: Երեկ ձերբակալվել է քուրդ ազդեցիկ առաջնորդներից Ահմեդ Քյուրքը:Սա նշանակում է, որ էրդողանը կանգ չի առնելու՝ ոչնչացնելով քրդական բոլոր ուժերին: Իսկ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության դեմ զինված գործողությունները շարունակվում են: Խնդիրն այն է, որ քրդերը գնալով ավելի մեծ հնարավորություն էին ստանում քաղաքական դաշտում բավականին կազմակերպված հանդես գալու: Դրա համար էրդողանը սկսել էր վտանգ տեսնել» – ասաց թուրքագետը:
Բանախոսն ընդգծեց՝ չի բացառվում, որ մետ ապագայում էլի լինեն ձերբակալություններ, քանի որ առջեւում Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեն է, որի ժամանակ, եթե Էրդողանը հաջողության հասնի, կառավարման համակարգը խորհրդարանականից կանցնի նախագահականի: Այնպես որ նման բռնաճնշումներով, ըստ թուրքագետի, Էրդողանը կարճաժամկետ խնդիր է լուծում: Ի դեպ, քրդական հարցի ֆոնին հայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներ դեռ չկան: