20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2016

Գյումրիում նշվել է Երիտասարդության համաշխարհային օրը

  Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Գյումրիի «Սև ամրոց» համալիրում կայացած համերգով մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառումների շարքը՝ նվիրված երիտասարդական տոներին։ Շիրակի մարզի ավելի քան 2000 երիտասարդների հաճելի երեկո պարգևեց «Ռեինկարնացիա» խումբը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, տոների առթիվ շնորհավորելով Շիրակի մարզի երիտասարդներին, նշեց, որ […]

Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Արգենտինայի ընտրանուն

ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հարավային Ամերիկայի գոտում կայացել է 5 հանդիպում: Կենտրոնական դիմակայությունում Բրազիլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արգենտինայի ընտրանու դարպասը. աչքի են ընկել Կոուտինյոն, Նեյմարը և Պաուլինյոն: «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «պենտակամպիոնների» կազմում կարիերայի 50-րդ գոլն է խփել: Վենեսուելան 5:0 հաշվով ջախջախել է Բոլիվիայի հավաքականին: Պարտություն է կրել Պարագվայի ազգային թիմը՝ 1:4 հաշվով զիջելով […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 11-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը. Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախկին եւ ներկա նախագահները․ Օբաման եւ Թրամփը հանդիպել են /վիդեո/

Վաշինգտոնում նախօրեին տեղի է ունեցել ԱՄՆ դեռեւս գործող նախագահ Բարաք Օբամայի եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հանդիպումը տեւել է մեկ ժամից ավելի, նրանք խոսել են «իշխանության փոխանցման» մասին, հայտնում է Лайф-ը։ Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է, որ իրենք «հիանալի» զրույց են ունեցել, քննարկել են ԱՄՆ-ի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերը։ Թրամփն էլ իր հերթին հայտարարել […]

«Նոր տարի է, մարդիկ պետք է լողանան». կրճատումներ Գյումրիում

Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո  քաղաքապետարանում նոյեմբերի 10-ին երկրորդ ավագանու նիստը գումարվեց։ Ինչպես անդրանիկ նիստին, այնպես էլ այսօր երեք կուսակցություններ՝  «Բարգավաճ Հայաստան»,  Հայակական Վերածնունդ և ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամները բոյկոտելով՝ չներկայացան  ավագանու նիստին։ Բայց քանի որ Բալասանայան դաշինքնի ավագանու անդամները ներկա էին, քվորում ապահովեց։ Օրակարգի 46 հարցերով նախ ընտրվեցին մշտական հանձնաժողովների  նախագահներին։ Համայնքի ավագանու ֆինանսավարկային  և […]

Վանոն ծեծելով վռնդել է

«Ես հազվադեպ եմ օգտագործում դավաճան բառը, քանի որ այդ բառն ինձ  վրա շատ ծանր է անդրադառնում, այդ երևույթը իմ սրտին է դիպչում ու միշտ ինձ թվում է, թե ինձ են դավաճանել: Ես երբեք չեմ կարող ներել դավաճանին, մանավանդ նրանց, ովքեր այս իրավիճակում մեր պատերազմող երկիրը թողնում են ու գնում: Խայտառակությունը այն է , որ գնում […]

Գազի ու երշիկի մարդը` կառավարությունում. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով»: Վեր­ջին համալրումը եղավ երեկ’ ի դեմս Սնն­դամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի’ Իշխան Կարա­պետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո’ գազի ներտնային սպասարկմամբ […]

Որոնողական աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 10-ին Ա. Ա.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 11.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 19.10-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն վաղն առավոտյան: *** Հիշեցնենք որ, ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա […]

Կվարկաբեկվեն

Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսնանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է ՝ «Համախմբումը» միասնական դաշինք կազմի  ԲՀԿ-ի հետ, պատասխանեց. «Մենք ոչինչ չենք բացառում. պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել»: Անդրադառնալով այս թեմային՝ Գերգույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Չեմ կարծում, որ այդ կուսակցությունների միանալը նպատակահարմար է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի