17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Նոր տարի է, մարդիկ պետք է լողանան». կրճատումներ Գյումրիում

Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո  քաղաքապետարանում նոյեմբերի 10-ին երկրորդ ավագանու նիստը գումարվեց։ Ինչպես անդրանիկ նիստին, այնպես էլ այսօր երեք կուսակցություններ՝  «Բարգավաճ Հայաստան»,  Հայակական Վերածնունդ և ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամները բոյկոտելով՝ չներկայացան  ավագանու նիստին։ Բայց քանի որ Բալասանայան դաշինքնի ավագանու անդամները ներկա էին, քվորում ապահովեց։

Օրակարգի 46 հարցերով նախ ընտրվեցին մշտական հանձնաժողովների  նախագահներին։ Համայնքի ավագանու ֆինանսավարկային  և տնտեսական  հարցերի  մշտական հանձնաժողովի  նախագահ ընտրվեց՝ փոխքաղաքապետի  դուստրը՝ Լուսինե Սանոյանը։ Քաղաքաշինության  և հողօգտագործման հարցերի մշտական  հանձնաժողովի  նախագահ Արտակ Ադամյանը, ում  հոր ճանապարհաշինական ընկերությունը  կատարում է  քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Իսկ  մշակույթի, կրթության, սպորտի  ու սոցիալական  հարցերի  մշտական հանձնաժողովը  նախագահեց Մխիթար Սահակյանը։ Գյումրեցիների մեծ մասը գիտի, թե ինչքան հեռու է  Մխիթար Սահակյանը  մշակույթից ու կրթությունից, թեև   քաղաքապետի համար  ընտրություններին «լավ աշխատող»-ներից մեկն է։

Հաջորդ հարցը կրճատումներն էին։  Ավագանին միաձայն որոշեց միանգամից 38 աշխատողի  ազատել աշխատանքից։  Համայնքի բյուջեն այս կրճատմամբ տնտեսելու է տարեկան  28 միլիոն դրամ։  Միավորվելու կամ փակվելու են են բաժիններ։  Համատիրությունների մոնիտորինգի բաժինը, որը  ղեկավարում էր Գյումրիի  նախկին ոստիկանության պետը՝  Շիրակ Շահնազարյանը, միավորվելու է համայնքների գույքի կառավարման բաժնին, կան բաժիններ, որոնք փակվելու են, ու ոչ մեկը չգիտեր, թե ում ինչ է սպասվում։ Բաժինների աշխատողները անորոշ վիճակում էին։

Հաստատվեց նաև  Գյումրիի քաղաքապետի  աշխատավարձը՝ նորից 300,000 դրամ, ինչպես նշեց, Գլխավոր հաշվապահը Լենա Ջիլավյանը, «4 տարի է քաղաքապետը աշխատավարձ չի ստացել»։  Իսկ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ այդ գումարով բարեգործություն է արել ու շարունակելու է նվիրել հիմնադրամին։

Մոտ 5 միլիոն դրամ էլ  հատկացվեց բաղնիքին ու վարսավիրանոցին։ «Նոր տարի է, մարդիկ պետք է լողանան»,-ասաց Սամվել Բալասանյանը ու հպարտությամբ նշեց, որ շատ շնորհակալ ծրագիր է սա, 400 մարդիկ էին  գրանցել, բայց արդեն 1000 մարդ  ամիսը երեք անգամ լողանում է, 1 անգամ  մազերը կտրում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ