20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2016

Հակառակորդի ականանետային հարվածները շարունակվել են մինչև 15:30-ը, այս պահին իրավիճակը հանգիստ է. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ […]

1000 դրամ վճարը սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն. Վ. Սարգսյան

tert.am-ը գրում է. Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման համար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Հարցը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ՝ պաշտպանության ապահովման քաղաքականություն: Առաջարկի համաձայն, անկախ եկամուտներից, հասարակությունը հատուցման համար […]

Ինչո՞ւ հայկական լոբբիստական կառույցները պահպանեցին չեզոքություն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ամերիկայի հիմնական հայկական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում պահպանել են չեզոքություն եւ չեն աջակցել որեւէ թեկնածուի: Այժմ, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել հանրապետական Դոնալդ Թրամփը հայկական կազմակերպությունները փորձում են հասկանալ քաղաքականության մեծ փորձ չունեցող Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումները եւ մշակել Սպիտակ տան հանրապետական վարչակազմի հետ աշխատանքի մոտեցումներ: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունն անորոշության մեջ […]

Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները՝ մեկ հարկի տակ

Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթը: Այն ավանդական ծրագրերից է, որն իրականացվում է Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում՝ կազմակերպված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա […]

Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման […]

Հացի, ձավարեղենի, մակարոնեղենի արտադրությունը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 209.5 հազար տոննա հաց; Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 2.3 տոկոսով պակաս է: Նվազել են նաև այլ պարենային մթերքների արտադրությունները, ինչպես օրինակ՝ ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի:

Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը չարժեն այդ զորակցության 1000 դրամը. Տեր Վահրամ

«Որպես անձ ես կարծում եմ, որ սա կարևոր քայլ է: Մենք տարբեր տեսակի հարկեր ենք վճարում,  կարծում եմ  սա էլ կարող է յուրաքանչյուրիս կամավոր և անհրաժեշտ ներդրումը լինե: Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը, մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ […]

«Ամոթ չի՞»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեր նոր վարչապետ Կարեն Կարապետյանի ոճով փորձեմ անդրադառնալ այսօրվա ամենաքննարկվող թեմային։ Ինքնահարցազրույց։ – Լա՞վն է զոհված և վիրավոր/հաշմանդամ զինծառայողների սոցիալական ապահովության գաղափարը։ – Այո, շատ լավն է։ – Պե՞տք է այն կյանքի կոչել։ – Միանշանակ։ – Ինչու՞մն է ուրեմն խնդիրը։ – Գաղափարի իրագործման ձևը մինչև վերջ […]

«Այս գաղափարն անքննելի է»

Կառավարության երեկվա նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքը այս նախագծի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի