26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2016

ՀՀ-ում առաջին համալսարանական TEDx-ն իր նորարար գաղափարներով միացավ համաշխարհային TED-ին

80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա կոնֆերանսը նոյեմբերի 6-ին հյուրընկալվել էր Երևանի պետական բժշկական համալսարանում։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվել է համալսարանական ֆորմատով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։ «Թեդեքս» համալսարանական համաժողովն անցկացվել է «Մեր նամակը տիեզերքին» խորագրով։ TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները, հաշված […]

Սենց տեղ չենք հասնի. պատգամավորը՝ նախարարին

Հայաստանը դեռևս մի մասն է իրացրել, որ ընձեռնում է ԵՏՄ-ը: Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նաև նշեց, որ նախարարությունը մի շարք ծրագրեր է նախատեսել՝ ներդրումների համար լավ միջավայր ապահովելու համար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ այս նախարարությունը լուրջ նշանակություն է ունենալու […]

Պետական համակարգի ծախսերը էական կկրճատվեն․ տնտեսագետ

«2017թ.-ի Հայաստանի Հանրապետւթյան պետական բյուջեն արտացոլում է այն իրողությունները, որոնք կան մեր տնտեսությւնում: Եթե համեմատելու լինենք 2016թ.-ի պետական բյուջեի հետ, ապա կարող ենք փաստել, որ թե եկամուտների, թե ծախսերի կառուցվածքում էական կամ արմատական փոփոխություններ չունենք»,- մեկնաբանելով 2017 թվականի բյուջեի նախագիծն ու դրա համարժեքությունը ներկայիս իրողություններին, Henaran.am-ին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ 2017թ.-ին բյուջեի եկամուտները […]

Այսուհետ պետական պարտք ներգրավելու զգուշավորություն է պետք որդեգրել

2016 թվականի ՀՀ կառավարության պետական պարտքի ՀՆԱ-ի  հարաբերակցությունը, ենթադրվում է, որ կգերազանցի 50 տոկոսը, ինչը թե գործող օրենսդրությամբ, թե ողջամտության  տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացնում պետական պարտք ներգրավելու որոշակի զգուշավորություն որդեգրել: Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, ոչ բյուջեի դեֆիցիտի ՀՆԱ-ի հարաբերակցությունը չպիտի […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Նոյեմբերի լույս 7-ի գիշերը` ժամը 01:50-ի սահմաններում, շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ […]

Ու՞մ են ցանկանում տեսնել երկրի նախագահի պաշտոնում ԱՄՆ-ում բնակվող հայերը

Ինչպես և Միացյալ Նահանգների բնակչության մեծ մասը այնտեղ բնակվող հայերի կարծիքները նույնպես պառակտվում են նախագահի թեկնածուների ընտրության հարցում: Կալիֆոռնիայի, Բոստոնի և Հայաստանի բնակիչները «Ամերիկայի Ձայն»-ին պատմել են իրենց ընտրության մասին:

Սպասե՞լ, թե՞ տալ

Մեր ընտանիքներն ամրապնդելու համար պետք է հարցնենք, թե ինչպես ենք սիրում դիմացինին: Իսկ ի՞նչ է նշանակում սիրել: Արդյոք սպասե՞լ, թե՞ տալ: Երեկ օդանավում մի հրեա Քրիստոնյա կին էր նստած կողքիս: Նա ասաց, որ Եբրայերենում սիրել նշանակում է տալ»: Իրենք նույն «օհեվ» բառն են օգտագործում, երբ ասում են «ես տալիս եմ» կամ «ես սիրում եմ»: Ավետարանները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի