27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպասե՞լ, թե՞ տալ

Մեր ընտանիքներն ամրապնդելու համար պետք է հարցնենք, թե ինչպես ենք սիրում դիմացինին: Իսկ ի՞նչ է նշանակում սիրել: Արդյոք սպասե՞լ, թե՞ տալ: Երեկ օդանավում մի հրեա Քրիստոնյա կին էր նստած կողքիս: Նա ասաց, որ Եբրայերենում սիրել նշանակում է տալ»: Իրենք նույն «օհեվ» բառն են օգտագործում, երբ ասում են «ես տալիս եմ» կամ «ես սիրում եմ»: Ավետարանները գրվել են Հունարենով, բայց Տեր Հիսուսը խոսել է Արամեերեն (շատ մոտ Եբրայերենին) ու մեզ պատվիրել սիրել:

Նա պատվիրել է ոչ թե դիմացինից սպասելիք ունենալ, այլ տալ դիմացինին՝ տալ զգացմունք, օգնություն, հոգատարություն, խնամք, բարի կամք ու աճեցնող մտքեր: Սա անելու համար պետք է ուրանալ սեփական անձը: Բայց փոխարենը դու կստանաս ամեն ինչ:

Եթե ընտանիքդ կառուցես սպասելիքների վրա, ապա ոչինչ չի ստացվի: Բայց եթե ընտանիքդ կառուցես դիմացինին միայն սիրելով (տալով սեփական անձը) ապա կունենաս ամեն ինչ: Աստված ՍԵՐ է ու նա մեզ տալիս է ԻՐԵՆ անընդմեջ:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ