27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետական համակարգի ծախսերը էական կկրճատվեն․ տնտեսագետ

«2017թ.-ի Հայաստանի Հանրապետւթյան պետական բյուջեն արտացոլում է այն իրողությունները, որոնք կան մեր տնտեսությւնում: Եթե համեմատելու լինենք 2016թ.-ի պետական բյուջեի հետ, ապա կարող ենք փաստել, որ թե եկամուտների, թե ծախսերի կառուցվածքում էական կամ արմատական փոփոխություններ չունենք»,- մեկնաբանելով 2017 թվականի բյուջեի նախագիծն ու դրա համարժեքությունը ներկայիս իրողություններին, Henaran.am-ին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ 2017թ.-ին բյուջեի եկամուտները նախատեսվում է 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 մլրդ դրամը ապահովվելու է հարկերի և տուրքերի հաշվին:

«2016թ.-ի պետական բյուջեի եկամուտները 1 տրիլիոն 186 մլրդ դրամ էր, ստացվում է, որ եկող տարի կառավարությունը ակնկալում է մոտ 24 մլրդ դրամի եկամուտների աճ: Ինչ վերաբերվում է ծախսերին, ապա 2017թ.-ին դրանք կազմելու են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, ինչը մոտ 17 մլրդ դրամով ավելի քիչ է, քան 2016թ.-ի ծախսերը: Ծախսային հոդվածների համամասնությունը գրեթե նույնն է:

Մի փոքր աճել են պաշտպանության և սոցիալական ապահովության հատկացումները՝ համապատասխանաբար 2.5 և 4 մլրդ դրամով: Փոքր-ին նվազել են բնակարանային շինարարությանը և տնտեսկան հարաբերություններին ուղղվող միջոցները. 2016թ.-ի հատկացումների համեմատ դրանք նվազել են 15 և 21 մլրդ դրամով»,- նշեց բանախոսը:

Վերջինս  հատկանշական  համարեց այն փաստը, որ 2017թ.-ին բյուջեի դեֆիցիտը ավելի քիչ է լինելու, քան 2016թ.-ին էր, ընդ որում, մոտ 150 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման հարցում ներքին և արտաքին ռեսուրսները նախատեսված է գործի դնել գրեթե հավասարապես:

«Մասնավորապես՝ նեքրին պարտքի հաշվին կֆիանանսավորվի դեֆիցիտի 71 մլրդ դրամը, իսկ արտաքին պարտքի հաշվին՝ 79 մլրդ-ը: Համեմատության համար նշենք, որ 2016թ.-ին բյւջեի 191 մլրդ դրամ պակասւրդի 123 մլրդ-ը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրների հաշվին, իսկ 68 մլրդ՝ ներքին:

Մտահոգիչ է, որ տարեց տարի մեծանում է պարտքի սպասարկմանը ուղղվող միջոցները: Մասնավորապես եթե 2016թ.-ին պետական բյուջեից պարտքի սպասարկմանը ուղղվել է շուրջ 100 մլրդ դրամ, ապա 2017թ.-ին դրան կւղղվի 19 մլրդ դրամով ավելի: Սա լուրջ բեռ է մեր երկրի բյուջեի վրա և մտածելու տեղիք է տալիս»,- ասաց Կ. Խաչատրյանը:

Տնտեսագետը կարևորեց նոր կառավարության այն մոտեցումը, թե վարկային ռեսուրսներին դիմելը արդարացված է, եթե այն հավելյալ արժեք է ստեղծում:

«Իրականում,  եթե ներգրավված միջոցների ծախսման արդյունքում մենք հավելյալ արժեք չենք կարողանում ստեղծել, ապա ստիպված ենք լինում դրանք մարել ի հաշի այլ ծրագրերի:

Կարևոր եմ համարում նաև փաստել, որ 2017թ.-ի պետական բյուջեում մոտ 10 մլրդ դրամով նվազել է գործադիր և օրենսդիր մարմինների ծախսային հատկացումները: Սա թերևս պետք է պայմանավորել պետական ապարատի կրճատման, առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործման, պետական կառույցների գործառույթների հստակեցման և դրանց կրկնությունը բացառելուն ուղղված քայլերով, որոնք իրականացվում են վերջին շրջանում:

Ստեղծված տնտեսական իրավիճակում մենք ստիպված ենք լրջորեն մտածել պետական եկամւտների ավելացման և ծախսերի կրճատման մասին: Առաջինը հնարավոր է ապահովել ստվերային տնտեսության կրճատման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով, իսկ երկրորդը ծախսերի օպտիմալացման, ծախսված միջոցների տնտեսական արդյունավետության էապես բարձրացման ճանապարհով: Հույս ունեմ, որ կառավարությունը կկարողանա լուծել այս խնդիրները և 2018թ,-ի բյուջեն քննարկելիս մենք որակապես նոր իրողությունների կառնչվենք»,- հավելեց Կառլեն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ