27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այսուհետ պետական պարտք ներգրավելու զգուշավորություն է պետք որդեգրել

2016 թվականի ՀՀ կառավարության պետական պարտքի ՀՆԱ-ի  հարաբերակցությունը, ենթադրվում է, որ կգերազանցի 50 տոկոսը, ինչը թե գործող օրենսդրությամբ, թե ողջամտության  տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացնում պետական պարտք ներգրավելու որոշակի զգուշավորություն որդեգրել: Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, ոչ բյուջեի դեֆիցիտի ՀՆԱ-ի հարաբերակցությունը չպիտի գերազանցի 3 տոկոսը:

Նա հայտնեց, որ Տնտեսական զարգացման ու ներդրումներների նախարարության համար նախատեսվում է 2 միլիարդ 930 միլիոն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ 11.4 միլիարդ դրամ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 26.3 միլիարդ դրամ, Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ 5.4 միլիարդ դրամ, Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովին՝ 791 միլիոն դրամ

ՏՄՊՊՀ-ին՝ 318.5 միլիոն դրամ, Կադաստրի պետական կոմիտեին՝ 3.9 միլիարդ դրամ:

Նշենք, որ վերոնշյալ յուրաքանչյուր նախարարության ու կոմիտեների բյուջեները նախորդ տարվա համեմատ նվազել են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բյուջեի կրճատումը կազդի Հյուսիս-Հարավի վրա, ինչին Ֆինանսների փոխնախարարը դրական պատասխան տվեց.

«Այո, կազդի Հյուսիս-Հարավի վրա, որովհետև դրա վրա ակնկալվող միջոցների նվազեցում է  սպասվում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ