16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Կդառնա՞ ՀՀԿ-ն ընդդիմություն Վանաձորում

«Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հետաքրքրվեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, թե համարում է այս 3 կուսակցություններին ընդդիմություն ու արդյոք նրանց կհաջողվի ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել վանաձորում, թե վերջին պահին […]

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» […]

«Նույն խաղի կանոններն են» (վիդեո)

«Անվանումների փոփոխությունը համակարգային փոփոխություն չէ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ այս փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդելու հասարակության կյանքի վրա: Պատգամավորը հիշեցրեց, որ նոր նշանակված կառավարությունը հարցուպատասխանի մասնակցեց 2 օր առաջ, ու «այդ կազմը չի ներշնչում այն փոփոխությունների իրական ցանկությունը, որ մենք ակնկալում ենք: Այն մատնանշում է, որ […]

Պրոֆեսիոնալիզմը գրավական չի

«Ցանկացած նախարարական պորտֆել՝ լինի առողջապահության, բնապահպանության, թե պաշտպանության նախարարի, առաջին հերթին քաղաքական պաշտոն է: Այս պարագայում ոլորտի մասնագետ լինելն ամենևին պարտադիր չէ: Խնդիրը նույնիսկ մենեջմենթի մեջ էլ չէ. Կարևորը քաղաքական ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունն է: Տեխնիկական որոշումներն ինչ տիպի էլ լինեն, մեկ է, նախարարը  պիտի այնպիսի որոշում կայացնի, որը համընթաց է քաղաքական կուրսին», – անդրադառնալով […]

Քոչարյանը հաղթական առաջ է շարժվում. Իրատես

Կադրային տեղաշարժերի առաջին գծում նախարարներն են, բայց կա երկրորդ գիծ, որ նվազ կարևոր չէ։ Երկրորդ գծում հաղթական առաջ է շարժվում Ռոբերտ Քոչարյանը։ Մնում է Վարդան Օսկանյանը դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար, որ պատկերն ամբողջանա։ Յուրի Խաչատուրո՞վը։ Նա երկար չի մնա մի պաշտոնում, որտեղ գործնական ոչինչ չկա ամեն ինչ քաղաքականություն է քաղաքականության վրա։ Լավ, Հ1–ը որոշել էր […]

Ձախողման պատճառը /վիդեո/

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Ծավալված իրադարձություններին հաջորդեցին հանրահավաքներ և երթեր, որոնք սակայն այդպես էլ լայնամաշտաբ չդառնալով չապահովեցին այն թիկունքն ու հենարանը, որն ունենալու դեպքում թերեւս բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեր: Ինչո՞ւ մեծ հաշվով «Սասնա ծռեր» -ը ձախողեց, հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի հետ: «Շատ բաներ անհասկանալի մնացին […]

Զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի