Ձախողման պատճառը /վիդեո/
Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Ծավալված իրադարձություններին հաջորդեցին հանրահավաքներ և երթեր, որոնք սակայն այդպես էլ լայնամաշտաբ չդառնալով չապահովեցին այն թիկունքն ու հենարանը, որն ունենալու դեպքում թերեւս բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեր:
Ինչո՞ւ մեծ հաշվով «Սասնա ծռեր» -ը ձախողեց, հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի հետ:
«Շատ բաներ անհասկանալի մնացին մինչ օրս: Ձևավորվեց ինչ-որ փրկության ճակատ, որտեղ բազմաթիվ սխալներ եղան: Թիմային աշխատանքին անտեղյակ մարդիկ կային, հետո հայտնվեցին կասկածելի մարդիկ: Օպերայում էլ հարթակը կարծես գրավված էր, արդեն ցույցը դարձրել էին ասմունքի երեկո»:
Մանրամասենրը` դիտեք տեսանյութում: