15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նույն խաղի կանոններն են» (վիդեո)

«Անվանումների փոփոխությունը համակարգային փոփոխություն չէ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ այս փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդելու հասարակության կյանքի վրա:

Պատգամավորը հիշեցրեց, որ նոր նշանակված կառավարությունը հարցուպատասխանի մասնակցեց 2 օր առաջ, ու «այդ կազմը չի ներշնչում այն փոփոխությունների իրական ցանկությունը, որ մենք ակնկալում ենք: Այն մատնանշում է, որ կառավարությունը շարունակում է նույն գործառույթները, ինչ նախկինը: Խաղի կանոնների փոփոխություն չենք կարող ենթադրել ու ակնկալել»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոփոխությամբ էլ, ըստ Փոստանջյանի, նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ ինքը «բարեփոխումներ» է անում: «Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնարկ է արվում: Սուր պահերին նա (Սերժ Սարգսյանը. խմբ) դիմում է  այդ գործիքին, ինչպես մեկ տարի առաջ՝ հանրաքվեի ժամանակ»:

Խոսելով ԿԸՀ անդամների ընտրությունից, որ տեղի ունեցավ Ազգային ժողովում երեկ՝ պատգամավորը նկատեց, թե այդ վերանշանակման հարցը մատնանշում է , որ ՀՀ-ում տեղի չեն ունենում համակարգային փոփոխություններ, նույն շրջապտույտն է շարունակվում՝ 25 տարիների արատավոր փորձի շրջապտույտը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ