28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քոչարյանը հաղթական առաջ է շարժվում. Իրատես

Կադրային տեղաշարժերի առաջին գծում նախարարներն են, բայց կա երկրորդ գիծ, որ նվազ կարևոր չէ։ Երկրորդ գծում հաղթական առաջ է շարժվում Ռոբերտ Քոչարյանը։ Մնում է Վարդան Օսկանյանը դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար, որ պատկերն ամբողջանա։ Յուրի Խաչատուրո՞վը։ Նա երկար չի մնա մի պաշտոնում, որտեղ գործնական ոչինչ չկա ամեն ինչ քաղաքականություն է քաղաքականության վրա։

Լավ, Հ1–ը որոշել էր ռաբիսանալ, թող ռաբիսանար։ Հ2-ը բարձր հիմքերի վրա այդ գործն անում է տարիներով, ԱԼՄ-ի պես փակե՞լ են։ Նույնիսկ Գալուստ Սահակյանն է «մենակ, մի քանի հոգովե ռաբիսին տրվում երևի նիստերի ընդմիջումներին։ Բայց ՀՀ նախագահը գնաց Հանրային, ճիշտ է, տոնի առիթով, ու… քննադատեց։

Ռուբեն Ջաղինյանին գործից հանելն ու մեկ տասնյակ թեկնածուների շրջւսնառության մեջ դնելը նոր շարմ է։ Ով էլ գնա, նախագահականից լրատվական դաշտը համակարգողը լինելու է Ալեքսանդր Հարությունյանը։ Դեսպանափոշին նրա ուսերին առանձնապես չնստեց նա վերադարձավ նախագահական, որտեղ կյանքը լավ էլ ստացվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Վերադարձավ նաև Արմեն Գևորգյւսնը տարանցիկ պաշտոն ունենալով ԱԽ քարտուղարի մի քանի ամսվա աշխատանքը։ Իհարկե, կա փայտի հակառակ ծայրը նրանք, գործող նախագահի մերձավոր շրջանակ վերադառնալով, ոչ թե բերում են Ռոբերտ Քոչարյանին իրենց հոգում, այլ ՀՀ երրորդ նախագահը երկրորդի կադրային ռեսուրսներն է մաշում, որ ոչ ոք X պահին չդառնա վտանգավոր։

Ինչպես գոյության իրավունքն է վերադարձվում Ռոբերտ Քոչարյանի ձախողված քաղաքական նախագծին ԲՀԿ-ին Գագիկ Ծառուկյանի նւսխագահությամբ։ Փորձեք պատկերը ամբողջացնել, կպարզվի պատկեր չկա, կան էսքիզներ ու չոր մաթեմատիկա։

էսքիզ 1. X պահին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս և գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը։ Ընտրություններից հետո նա դառնում է Աժ նախագահ, վարչապետ թողնելով Կարեն Կարապետյանին, պայմանով քաղաքականությունը ինձ, տնտեսությունը քեզ։ Իբրև խորհրդարանական կառավարման մոդելն ընտրած պետության Աժ նախագահ ինքն էլ բանակցում է ԼՂ հարցով։

էսքիզ 2. X պահին Սերժ Սարգսյանը ինքն է դառնում վարչապետ Կարեն Կարապետյանին վերադարձնելով որտեղից եկել էր, նույնիսկ նրա ու նրա թիմի ՀՀԿ-ական դառնալուց հետո։ ԼՂ հարցով բանակցությունները ինքն էլ վարում է իբրև վարչապետ։

էսքիզ 3. X պահին. որ կարող Է ստեղծվել Աժ ընտրությունների ՀՀԿ-ի համար ֆորս մաժորով, Սերժ Սարգսյանը ո՞ւմ կարող Է վստահել ԼՂ բանակցությունները, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ միայն Ղարաբաղը, այլև այն, ինչ Հայաստանում անեն։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ