Պրոֆեսիոնալիզմը գրավական չի
«Ցանկացած նախարարական պորտֆել՝ լինի առողջապահության, բնապահպանության, թե պաշտպանության նախարարի, առաջին հերթին քաղաքական պաշտոն է: Այս պարագայում ոլորտի մասնագետ լինելն ամենևին պարտադիր չէ: Խնդիրը նույնիսկ մենեջմենթի մեջ էլ չէ. Կարևորը քաղաքական ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունն է: Տեխնիկական որոշումներն ինչ տիպի էլ լինեն, մեկ է, նախարարը պիտի այնպիսի որոշում կայացնի, որը համընթաց է քաղաքական կուրսին», – անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ձեւավորած այսպես ասած` տեխնոկրատ պրոֆեսիոնալների կառավարության կաբինետին եւ նորանշանակ վարչապետի հաջողելու հնարավոր մեխանիզմներին ընդհանրապես, մասնավորապես պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական կրթություն չունենալու ու ոլորտի մասնագետ չլինելու փաստին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Մեր զրուցակցի խոսքով` այս կառավարությունը այս առումով սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ գլխավորը քաղաքական կուրսն է, այլ ոչ թե «ոլորտի մասնագետ լինելը»: