28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կդառնա՞ ՀՀԿ-ն ընդդիմություն Վանաձորում

«Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեկ հայտարարությամբ են հանդես եկել, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հետաքրքրվեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, թե համարում է այս 3 կուսակցություններին ընդդիմություն ու արդյոք նրանց կհաջողվի ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել վանաձորում, թե վերջին պահին ինչ-որ բան այնպես չի ընթանա: Պատգամավորը նշեց, որ ինչպես Հայաստանից դուրս է հանդիպումներ ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնպես էլ շարունակելու է այդ հանդիպումներն ու քննարկումները Հայաստանում:

Այսօր արդեն մեկնելու է Վանաձոր ու Գյումրի, որտեղ էլ քննարկումներ է անելու. «Նախ ՏԻՄ ընտրությունները, ցանկալի է, որ լինեն քաղաքական ու քաղաքական օրակարգով, չնայած նրան, որ իրենք տեղական խնդիրներին պետք է ադրադառնան, սակայն դրանք պահանջում են նաև քաղաքական լուծումներ: Այս 3 կուսակցություններն, որ մատնանշեցիք, իրենց քաղաքական օրակարգը պետք է տարբերվի ՀՀԿ-ի քաղաքական օրակարգից, իսկ այսօրվա քաղաքական օրակարգը ՀՀ-ում համակարգային փոփոխությունն է: Ես չգիտեմ՝ իրենք այդ համակարգային փոփոխությանը պատրաստ են, թե ոչ, որպեսզի ես իրենց ճանաչեմ ընդդիմություն՝ ավտորիտար ռեժիմի»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 21-ին հռչակագիր է ներկայացրել Հայաստանի զարգացման տեսլականի, մի շարք առանցքային փոփոխությունների վերաբերյալ, ու եթե այս կուսակցություններն ընդունեն իր հռչակագիրը, նրանք կհամարի ընդդիմություն, եթե ոչ ապա իրենք կլինեն ՀՀԿ-ի քաղաքականության սպասարկողը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ