15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Քվեարկեք իմ «աղջկա» օգտին․ Միշել Օբաման աջակցում է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշարվին եւ աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Օրերս Հարավային Կարոլինայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Միշել Օբաման ելույթ է ունեցել ու ասել, որ ցանկալի է, որպեսզի իրենք ունենան այնպիսի նախագահ, որը լրջորեն է վերաբերվում իր աշխատանքի։ «Մեզ այնպիսի նախագահ է պետք, […]

Հերթական հարձակումը դպրոցի վրա․ Սիրիայում կրկին երեխաներ են մահացել /վիդեո/

Սիրիական Հալեպում հերթական դպրոցի վրա է հարձակում տեղի ունեցել։ Ավիահարվածների հետեւանքով 3 երեխա է մահացել եւ կա ավելի քան տասը վիրավոր։ Աիահարվածները բաժին են ընկել ցածր դասարանում սովորող  երեխաների վրա։ Մանրամասները՝ տեսանյութում

Վահան Զատիկյանը հարազատ մարդկանց սրտերում է /վիդեո/

Հայ ժողովուրդը ճակատագրական պահին միշտ էլ իր ծոցից առաջ է բերել նվիրյալ հայորդիների մի աստղաբույլ, ովքեր անմնացորդ նվիրվել են հարազատ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու վեհ առաքելությանը: Այդ նվիրյալների մեջ է նաեւ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչ, «Մալաթիա» Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, երջանակահիշատակ  Վահան Զատիկյանը: Ծնվել է 1956թ-ին Ջավախքի Լոմատուրցխ գյուղում, այնուհետեւ ընտանիքի հետ […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև օրակարգին անցնելը մի քանի հանձնարարական: Այսօր հանձնարարականների թիվը մի քիչ շատ է: Սոցիալական ոլորտի վերաբերյալ – Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք  կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի  կարիքավորին, […]

Անհեռանկար է

«Պատկերացնում եմ, որ Սեյրան Օհանյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, բայց որ Քոչարյանի հետ համագործակցի, չեմ կարծում։ Քոչարյանն անհեռանկար է։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ Ռ․ Քոչարյանը հետ գա, նշանակում է՝ ցանկաում է Մարտի մեկը բացել ու պատասխանատվությունը կիսել նրա հետ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Անկարայում կանխվել է նոր ահաբեկչական հարձակոում. կա 12 ձերբակալված

Անկարայում 35 հասցեներում ոստիկանության հատուկ նշանակության ուժերը իրականացրել են համաժամանակյա հատուկ օպերացիա՝ կանխելով ենթադրյալ ահաբեկչական հարձակումը: Ըստ թուրքական «Dogan haber» լրատվական գործակալության՝ ոստիկանությունը, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել է, որ Թուրքիայի Հանրապետության 93-ամյակի կապակցությամբ մեկնարկած համապետական միջոցառումների ժամանակ ծրագրվել է ահաբեկչական հարձակում իրականացնել: Ոստիկանական հատուկ օպերացիայի արդյուքնում ձերբակալվել է 12 կասկածյալ, որոնցից 6-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Լոռում մարզում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն […]

Արդարադատության խորհուրդը դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել

2016 թվականի հոկտեմբերի 28-ին դռնփակ նիստում Արդարադատության խորհուրդը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության խորհրդի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ քննարկելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի