27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

«Օպել Աստրա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» տաքսի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին՝ երկաթգծի մոտ, բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Արտակարգ դեպք Եղվարդում. ատրճանակ, սպառնալիք, վրաերթ․․․

Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։  Henaran.am- ի տեղեկություններով՝ Եղվարդի առանձնատներից մեկի մոտ միջադեպ է գրանցվել մի քանի տղամարդու միջեւ։ 30-ամյա տղամարդուն հենց իր տան մոտ ատրճանակով ու դանակով սպառնացել են՝ հափշտակելով նրա մոտ եղած գումարը: Հայտնի է դարձել, որ ավազակային հարձակում կատարած անձինք եղել են երկուսը, որոնցից մեկին տղամարդը ճանաչել է: […]

Վարչապետը ծանոթացել է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և կարևորել ոսկերչական արտադրությունների հիմնումը Հայաստանում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից: Հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի […]

Կարո Եղնուկյանի մայրը և 10 ամյա դուստրը կկարողանան տեսակցել նրան

Հացադուլից հետո «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կարգավորվել է: Եղնուկյանի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը տեղեկացնում է, որ քննիչը որոշում է կայացրել՝  Կարո Եղնուկյանի մոր եւ անչափահաս երեխային տեսակցություն թույլատրելու մասով: Կարո Եղնուկյանի՝ քննիչի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Ինչո՞ւ է ձերբակալվել փաստաբանը

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է, որ երեկ ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակ, որտեղ կառուցվում է նոր բժշկական համալիր՝ կազմված շուրջ 3,270քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11,880քմ մակերեսով հիմնական մասնաշենքներից: Դեռևս 2013թ. Հանրապետության Նախագահը ներկա էր գտնվել այս բժշկական կենտրոնի հիմնարկեքին: Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի և կենտրոնի կառուցման ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է […]

Վերելակի մեջ էին մնացել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Բ.-ին դուրս են բերել վերելակից:

«Սասնա ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս

Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի պաշտպանի՝ նրա կալանքի երկարացման դեմ բողոքը: Այս մասին տեղեկացնում է Հովհաննես Վարդանյանի պաշտպան Անուշ Մխիթարյանը: Փաստաբանըփոխանցմամբ ՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ: Չնայած այդ առողջական խնդիրներին, Հովհաննես Վարդանյանը հրաժարվում է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս: Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի