27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2016

Վազգենի արձանների վրա տասնյակ հազար դոլարներ ծախսելու փոխարեն՝ զոհված զինվորների ընտանիքներին հաց ու ջուր տվեք. Առավոտ

Թերթի զրուցակիցը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն է: Փոփոխությունների վերաբերյալ, իհարկե, տարբեր գնւսհատականներ են հնչում։ Ես Վիգեն Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, սակայն, օրինակ, ինձ համար անհասկանալի է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր ՝ Արամ Սարգսյանի աղմկահարույց քննադատություններն ու հայտարարությունները։ Կյանքը ցույց տվեց, որ ամեն փայլող բան չէ, որ ոսկի է։ Ընդհանուր քննադատությունն, իհարկե, հասկանալի է, ընդունելի, բայց մի անգամ […]

Որոշ տարածաշրջաններում անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում  տեղում է թույլ անձրև: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ծառուկյանի վերադարձը կլինի նրանց վերջը. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելւսգույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին։ Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել։ ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ նման բան չի կարող եւ չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվւսծությունների խախտում։ Կուսակցական հանդիպման ժամանակ անգամ որոշում է կայացվել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից […]

Ձերբակալվել է դատավոր Իշխան Բարսեղյանը

Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ըստ  շրջանառվող տեղեկությունների նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ: Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը:

Սեյրան Օհանյանը բանակցում է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետությունե կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանները որոշելուն։ Արմեն Գեւորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան […]

Ծառուկյանը սպասում է Սերժ Սարգսյանին. Իրատես

Չե՞ք հավատում, որ փոխվում է անգամ ՀՀԿ-ն, նոր ոգի է ստանում։ Նոր ոգին կրելու են երիտասարդ, գուցե անհայտ, գուցե հայտնի, անտարակույս ժելեած մազերով, փայլուն փողկապով, կիպ հագուստներով, արդուկված մարդիկ կին թե տղամարդ, կապ չունի։ Կարևորը իմիջն է։ Իմիջն ի՞նչ կապ ունի, կասեք դարձան ՀՀԿ-ական, հրաժեշտ են տալու անձնական կերպարին ու դառնան կուսակցական։ Ոչ, ոչ ու […]

Սերժ Սարգսյանից հետո կտան Կարեն Կարապետյանին. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Խնդիրը հետեւյալ կերպ է դրված. պաշտոնը պետք Է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը Սերժ Սարգսյանից  հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը։ Այս նպատակով նաեւ քննարկվում է տւսրբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող Է […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի