27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 28, 2016

«Սրացման տենդենցը կա»

«Ադրբեջանը փակուղու մեջ է, եթե Ռուսաստանի աջակցությունը չունենա` ԼՂ հարցում կոնկրետ քայլերի չի գնա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Մտնում ենք ակտիվ բանակցային գործընթացներ, որոնք  կտեւեն մինչեւ տարվա վերջ: Դրա արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե ԱՄՆ-ն Ռուսաստանին կկարողանա՞ ստիպել խաղալ իր կանոններով, թե ոչ: Ադրբեջանը փակուղու մեջ […]

Մենք կատակ չենք անում. ՀԱԿ

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր մտահոգությունը հայտնեց, թե լսել է որոշ տեղեկություն, որ «խոշոր ընտրակեղծարարները» ցանկանում են ընտրական գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մի մասը ձախողել, որը վերաբերում է տեսախցիկների տեղադրմանը բոլոր ընտրատեղամասերում և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակմանը: «Դա մեր պայմանավորվածության անբաժանելի մասն է: Դրա նպատակն է, եթե ցուցակների հրապարակումը երաշխավորում […]

Ինչպե՞ս չեք ամաչում

15 ամյա մի երտասարդ նստում է ավտոբուս … Տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ դատարկ էր ու նա նստում է պատուհանի մոտ: Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և ուղիղ 20 րոպե անց այն լեփ-լեցուն էր: Տղան նստած էր հանգիստ ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին ու ասում. – Ինչպե՞ս […]

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «ԱԺ կանոկարգ» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ լուրջ վերանայումներ են եղել օրակարգային հարցերի կուտակումների, մշտական հանձնաժողովների քննարկման ընթացքում նախագծերում փոփոխություններ կատարելու, խորհրդարանում որոշ հարցերի երկար քննարկման և այլ հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ եթե կառավարությունը հիմնավորի, որ իր ներկայացրած նախագիծը հրատապ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության ղեկավարների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի և Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենը (նստավայրը՝ Հելսինկի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և […]

Ցանկանում են հայկական տեղական օլիգարխիային` ժանտախտին, ճնշել ռուսական խոլերայով.Ռուբեն Մեհրաբյան

«Կարեն Կարապետյանի կառավարությունը Հովիկ Աբրահամյանի կառավարության շարունակությունն է»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: « Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բոլոր առումներով կարելի է համարել ամբողջովին տապալված, այլ դեպքում այս ժամանակահատվածում իշխանությունը նման փոփոխությունների չէր գնա: Նոր կառավարությունը հանգամնքների պարտադրանքի բերումով է դարձել այդպիսին»,-ընդգծեց փորձագետը:: Ռուբեն Մեհրաբյանը խոսքով՝ […]

Սյունիքում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 12.05-ին (Գրինվիչի ժամանակով` 08.05-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 38.960 և արևելյան երկայնության 46.420աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալ, Մեղրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Դատավորը գետնանցումում 1 000 դոլար է ստացել․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել /վիդեո/

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի