17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս չեք ամաչում

15 ամյա մի երտասարդ նստում է ավտոբուս … Տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ դատարկ էր ու նա նստում է պատուհանի մոտ: Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և ուղիղ 20 րոպե անց այն լեփ-լեցուն էր:
Տղան նստած էր հանգիստ ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին ու ասում.

– Ինչպե՞ս չեք ամաչում: Ձեր տարիքում ես ծերերին միշտ տեղս զիջում էի:

– Երիտասարդ ես, իսկ ծեր կինը ստիպված է ամբողջ ճանապարհը ոտքի վրա կանգնել, – կողքից միջամտում է մեկ ուրիշը: 2-3 րոպե ավտոբուսում գտնվող մարդիկ հարձակվել էին տղայի վրա: Տղան չի դիմանում ճնշմանն ու ասում է.

– Լա’վ, ես վեր կկենամ, բայց այստեղ կնստի նա, ով չի ամաչի իր խոսքերի համար: Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին, բայց վեճը շարունակվում էր…

Տղան ինչ-որ բան էր հանում նստատեղի տակից… Ու հակարծ մի հենակ դուրս եկավ… Հետո` մյուսը… Տղան սկսեց կանգնել` բռնվելով հենակներից: Ոչ մեկը չէր սպասում դրան… Ծեր կինն էլ այդժամ հասկացավ, թե տղան ինչու ուշադրություն չէր դարձնում իր վրա…

Մնացած ողջ ճանապարհը ավտոբուսը լռության մեջ էր շարժվում… Տղան կանգնած էր հենակների վրա ամբողջ ճանապարհին… Իհարկե, շատ դժվար էր, բայց նրան ուժ էր տալիս այն, որ պատուհանի մոտ գտնվող նստատեղն այդպես էլ դատարկ մնաց…

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ