22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք կատակ չենք անում. ՀԱԿ

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր մտահոգությունը հայտնեց, թե լսել է որոշ տեղեկություն, որ «խոշոր ընտրակեղծարարները» ցանկանում են ընտրական գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մի մասը ձախողել, որը վերաբերում է տեսախցիկների տեղադրմանը բոլոր ընտրատեղամասերում և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակմանը: «Դա մեր պայմանավորվածության անբաժանելի մասն է: Դրա նպատակն է, եթե ցուցակների հրապարակումը երաշխավորում է, որ տեղամաս կմտնեն և կքվերակեն օրինական իրավունք ունեցող ՀՀ-ում գտնվող ընտրողները, ապա տեսախցիկների տեղադրումը ապահովում է, որ մտած և քվեարկած մարդկանց ձայները կհաշվարկվեն ճիշտ:

Այսինքնՙ տեղի չի ունենա վաստահված անձանց կողմից ապօրինի ուղղորդում, մանիպուլյացիաներ, բռնություններ»,-ասաց նա: Լևոն Զուրաբյանը զգուշացրեց, որ եթե հանկարծակի որևէ պատճառով տեսախցիկների տեղադրումը չիրականացվի, բոլոր հիմքերը կունենան առաջիկա ընտրությունները համարել արդեն կասկածելի լեգիտիմության տեսակետից: «Խորհուրդ եմ տալիս բոլորին, առաջին հերթին իշխանություններին կենտրոնանալ համաձայանգրի տարրերի վրա, մենք կատակ չենք անում, մեր խոսքն ու ստորագրությունը կշիռ ունեն և սպասում են նույնը բոլոր կողմերից, ովքեր ստորագությունը դրել են»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը նաև խոսեց անցած ԱԺ նստաշրջանից և նշեց, թե այն անցավ հանգստի ռեժիմով, արտահերթներից հոգնել էին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ