27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2016

Հակառակ դեպքում կվարկաբեկվի

«Այն երկիրը, որտեղ զարգացած չէ գիտությունն ու արդյունաբերությունը, չի կարող լավ ապագա ունենալ։ Մինչև այժմ այս երկուսի համար մեր պետությունը ոչ մի ցենտ չի ծախսել։ Հիմա մեր նոր վարչապետը սրան պիտի ընդդիմանա։ Նա պարզապես պարտավոր  է ընդդիմանալ։ Դրսից բերված փողերն էլ ծախսվում էին խորհրդատվության, տուրիզմի ու չգիտեմ՝ ինչի համար: Վարչապետը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի […]

Պրիմիտիվ գողությունը շարունակվում է. Ժողովուրդ

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին տպավորիչ հայտարարությունը, որ հնչեցրեց, կառավարական «գողերին էր վերաբերվում»։ Նա ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին կոչ արեց «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»։ Բայց քանի որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կառավարության նիստերին չի մասնակցում, ականջալուր չի եղել Կարեն Կարապետյանի հանրահայտ հայտարարությանը։ Թերթին հայտնի դարձավ, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն […]

«Երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը ձանձրացրել է. Առավոտ

Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր, եւ նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել եւ տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել եւ վարկաբեկել։ «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի […]

Թուրքիայում 3 ատոմակայան է կառուցվելու

Թուրքիան ցանկանում է առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգիայի մասնաբաժինը հասցնել 10 տոկոսի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգմացման ուղղությամբ Թուրքիայում իրականացվող ծրագրերը: Էրդողանը խոսել է ատոմակայան կառուցելու 3 նախագծերի մասին, որոնցից 2-ի շուրջ […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Մրսել է. Ժամանակ

Ղազախստանի նախագահի պւսշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որ Նուրսուլթան Նազարբաեւը այժմ «բուժվում է մրսածությունից», տեղեկացնում է Reuters-ը։ Ղազախստանի համար նւսխագահի առողջությւսն մասին տեղեկատվության հրապարակումը հազվադեպ երեւույթ է, քանի որ Նախագահի առողջական վիճակը պետական գաղտնիք Է համարվում։ Reuters-ը  նշում Է, որ ղազախստանցի վերլուծաբանների կարծիքով՝ նախագահի հիվանդությունը պատրվակ Է՝ խուսափելու հայաստանյան այցից։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով […]

Իշխան Զաքարյանն էլ` Սերժ Սարգսյանի դե՞մ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլեւս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու Է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան Է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու […]

Առաջին լուրջ ճնշումը. Հայկական Ժամանակ

Այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը։ Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայւսններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում Էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն։ Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում: Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է։ Օրվա մյուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի