15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2016

Կցրտի

Հոկտեմբերի 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վիկտոր Դալլաքյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը։ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում նշվել է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. Վիկտոր Դալլաքյանին ազատել Հայաստանի Հանրապետության նախագահի […]

Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել  հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին: Ընթացակարգով նախատեսվում է` Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող […]

ԲՀԿ-ն ապացուցում է, որ չի շեղվել սկզբունքներից /վիդեո/

«Հայաստանի հանրապետությունում իրականում տեղի ունեցավ շատ անցանկալի մոտեցում: Քաղաքական մշակույթի շատ անցանկալի տարրեր դրսևորվեցին: Նման մոտեցումները չեն բերելու ոչ մի լավ բանի: Երբ խախտվում է օրենքի տառը հասարակության մոտեցումներն էլ խախտվում են»  այսօր՝ հոկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը: Վերլուծելով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները` Էնֆիաջյանը […]

Նազարբաեւը չի գա Երեւան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի այցելի Երեւան՝ վատ ինքնազգացողության պատճառով։ Նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբան հայտարարարել է, որ նախագահը բուժվում է, սակայն անհանգստանալու կարիք չկա։ Նա ասել է, որ Նազարբաեւի փոխարեն Երեւան կժամանի վարչապետ Բակտժան Սաղինթաեւը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Նազարբաեւը առողջական խնդիրների պատճառով հետաձգել է այցն Ադրբեջան։

Ուղարկում է (վիդեո)

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը վստահ է՝ ԲՀԿ նախկին առաջնորդ, կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն ևս այդ օղակներից է պլանավորված. «Նա հեռացավ քաղաքականութւոնից Նախագահի հայտնի ելույթից հետո, եթե հայտնի ելույթից հետո հեռանում են, ապա վերադարձի համար գոնե առնվազն չունենալ սանկցիա, ուղղակի անհնար է, սա շատ պարզ, տեսանելի հանգամանք է»: Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս գործիչները […]

Ինչո՞ւ հոգեբաններ չեն աշխատում /վիդեո/

«Հոգեբանական ծառայություններ պետք է լինեն նաև որոշակի կառույցներում: Ասենք՝ գործարաններում, բանկերում, Ազգային ժողովում և նախագահի աշխատակազմում  պետք է աշխատեն հոգեբան- խորհրդականներ: Հայաստանում այս պրակտիկան չկա, որը ես համարում եմ շատ սխալ բան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանի խոսքով` բազմաթիվ երկրներում, մասնավորապես արևմուտքում շատ են կարևորում հոգեբանների աշխատանքը նախագահի աշխատակազմում: «Նախագահի աշխատակազմում հոգեբանների […]

«Նորանշանակ նախարարների աչքերում ինտելեկտ եմ տեսնում»

Երգիչ Արթուր Իսպիրյանն, ով դեռևս նախորդ տարի մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին նոր ձևավորված կառավարությունից դրական ակնկալիքներ ունի. «Ես հավատում եմ, ուզում եմ հավատալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Որ ասում են՝ թունելի վերջում լույս է երևում, ինչ-որ այդպիսի բան զգում եմ, կարող է սխալվում եմ, կարող է այնքան եմ ուզում, որ արդեն երազների մեջ եմ, տեսնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի