12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նորանշանակ նախարարների աչքերում ինտելեկտ եմ տեսնում»

Երգիչ Արթուր Իսպիրյանն, ով դեռևս նախորդ տարի մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին նոր ձևավորված կառավարությունից դրական ակնկալիքներ ունի. «Ես հավատում եմ, ուզում եմ հավատալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Որ ասում են՝ թունելի վերջում լույս է երևում, ինչ-որ այդպիսի բան զգում եմ, կարող է սխալվում եմ, կարող է այնքան եմ ուզում, որ արդեն երազների մեջ եմ, տեսնում եմ, բայց Կարեն Կարապետյանին հեռակա ճանաչելով՝ գիտեմ, որ գոնե ինքը գեղեցիկը տեսնում է, ինչ-որ լավ փոփոխություններ է ուզում անի, գոնե ես այդպես եմ հասկանում իր ելույթներից, որովհետև այլապես էլ հնարավոր չէ»:

Ըստ մեր զրուցակցի՝ եթե փոփոխություններ չլինեն, որոնք արդյունքի կբերեն, մենք երկիր կկորցնենք: «Իշխանությունները պիտի հասկանան, որ այս երկիրը միայն մերը չի, իրենցն էլ է»: Երգչին նոր կառավարությունը հավատ է ներշնչում նախևառաջ մշակույթի նախարարի պաշտոնում Արմեն Ամիրյանի նշանակմամբ. «Այդ լուրն արդեն երկու տարի էր՝ շրջանառվում էր, երբ նշանակվեց նախարար, զգացի՝ լինելու է ինչ-որ մի բան, գոնե մշակույթի ասպարեզում լինելու է:

Ծանոթացա նաև Տրանսպորտի նոր նախարարի հետ, ու նա էլ տրանսպորտի խնդիրների լուծման վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց, որոնք իրատեսական էին»,-պատմեց Արթուր Իսպիրյանը:

«Նորանշանակ նախարարների աչքերի մեջ ինչ-որ ինտելեկտ եմ տեսնում, լավ բան եմ տեսնում, դա բավականին հույս է տալիս, որ լավ է լինելու, որովհետև հենց ինքը Կարեն Կարապետյանը գեղեցիկը տեսնող մարդ է: Եթե հիշում եք՝ քաղաքապետ եղած տարիներին նա բավական աշխուժացրեց քաղաքը, մեր դիզայներների, նկարիչների մոտ շարժ սկսվեց, մեռած չէր»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ