10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանն էլ` Սերժ Սարգսյանի դե՞մ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլեւս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու Է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։

Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան Է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը։ Հայտնի Է նաեւ, որ Դալլաքյանն ու Զաքարյանը բւսվականին վաղուց ընկերներ են։ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ թեեւ չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, որ իրեն կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւս։

Բացի այդ, այս երեքին միավորում Է նաեւ Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը։ Ի դեպ, Իշխան Զաքարյանն, ու Սեյրան Օհանյանը նաեւ «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ