27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 7, 2016

Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի, ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի ընտանիքներին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային […]

Աստված տա՝ կարճ չտևի. Վահրամ Բաղդասարյանն՝ ընդդիմության միասնությունից (վիդեո)

«Քաղաքականության  մեջ գտնվողները գիտեն, որ նրանք պայքարի ջատագովներ են, նրանց վախը պորտի հետ կտրել, գցել են մի կողմ, քաղաքականության մեջ պիտի վախ չունենալ, սա քաղաքական գործընթաց է: Ես միշտ ողջունել եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են կոնսենսուի գալ, և այս քայլը ես ողջունեւմ եմ: Սա հաջողված քայլ է իրենց կողմից, որ այսքան տարիներ չէր […]

Քերիի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին մեզ վշտացնում է․ Մամեդով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, որ առաջնորդները պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը։։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։ «Սա տարօրինակ միտք ունի, ասես ողջ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ռուսաստանի քաղաքացիների բարօրության հետագա բարձրացմանը, երկրի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականության գործում: Անկասկած, եղբայրական և […]

Միշտ էլ հանդիպում են Ծառուկյանին (վիդեո)

«Հանդիպման հետ կապված հետաքրքրությունն անհասկանալի է, կուսակցության հիմնադրի հետ հանդիպումը նորմալ է, բոլորս էլ ընկերական հարաբերություններ ունենք  նրա հետ և պահպանում ենք անկախ նրա քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու որոշումից: Անհիմն է դարձնել քննարկման առարկա՝ մենք հանդիպում ենք նրա հետ, թե ոչ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀ կուսակցության նախկին […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի  83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-ից-140, Րաֆֆու փող. 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, […]

19 ամյա Արսենի մահվան մութ կետերը. հորդոր Վիգեն Սարգսյանին /վիդեո/

Հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքից անցել է երեք ամիս, բայց մեղավորները դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին այսօր « Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ […]

Որն է Կարեն Կարապետյանի առաքելությունն՝ ըստ Զուրաբյանի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ  կառավարությունը որևէ հեռանկար ու տեսլական չի տալիս: «Գործ ունենք մի կառավարության հետ, որ չի սիրում պատասխանատվություն ստանձնել և հեռանկար առաջարկել ժողովրդին»,-այսօր ԱՃ ճեպազրույցների ժամին ասաց նա և հիմնավորեց, թե դրա ապացույցն են այն հայտարարությունները, թե թոշակները չեն բարձրացվի, կամ չգիտենք, թե ինչպես են պրոֆեսիոնալ կառավարիչներ բրելու առանց […]

Հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն․ ԼՂՀ ՊՆ

Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով: Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի