16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քերիի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին մեզ վշտացնում է․ Մամեդով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, որ առաջնորդները պատրաստ չեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, զարմացնում եւ վշտացնում է մեզ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը։։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդովն ասել է, որ ԱՄՆ–ում ընտրությունների շեմին իր լիազորությունների ավարտին մոտեցող պետքարտուղարի կողմից նման հայտարարությունը զարմանք է առաջացնում։

«Սա տարօրինակ միտք ունի, ասես ողջ աշխարհին ուղղված հաղորդագրություն լինի․․․ Մենք ցանկանում ենք, որպեսզի ԱՄՆ–ը պարզաբանի Ջոն Քերրիի հայտարարությունը, որպեսզի այն յուրաքանչյուրին հասկանալի լինի»,– ասել է Մամեդովը։

Հիշեցնենք, որ Քերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել, ներկայումս չի դիտարկվում դրա կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ