28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի,
ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի ընտանիքներին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին: Անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրվեց նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն:

Շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի տակ և, առիթն օգտագործելով, շնորհավորելու Երևանի ծննդյան օրվա առթիվ: Արդեն մի քանի տարի է, Հանրապետության Նախագահի առաջարկով, բարի ավանդույթ ենք դարձրել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում նոր բնակարաններ նվիրելը: Որպես Երևանի քաղաքապետ՝ սա ինձ համար իսկապես ամենահաճելի պարտականություններից մեկն եմ համարում, և վստահ եղեք, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական ու մենք  արել և անելու ենք հնարավորը՝ ձեզ հուզող խնդիրներին օր առաջ լուծումներ տալու ուղղությամբ: Իսկ մինչ այդ կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր բնակարանամուտի առթիվ: Առողջ վայելեք»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով երկար տարիներ սպասված խնդրի լուծման, գովելի ու գնահատելի ծրագրի կյանքի կոչման համար՝ նոր բնակարանատերերն էլ իրենց հերթին մաղթել են, որ Երևանի ծննդյան հաջորդող բոլոր տարիներին հետզհետե ավելանան մայրաքաղաքի հնարավորություններն ու, ըստ այդմ, նաև այս հրաշալի նախաձեռնության շրջանակում նոր բնակարաններ ստացող երջանիկ ընտանիքների թիվը: Առանձնակի կարևորելով նաև Երևանի քաղաքապետի հետևողականությունը քաղաքի զարգացման հարցում՝ նրանք նշել են, որ ամենօրյա այդ աշխատանքի շնորհիվ է, որ Երևանն օրեցօր գեղեցկանում ու ավելի հարմարավետ է դառնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ