15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միշտ էլ հանդիպում են Ծառուկյանին (վիդեո)

«Հանդիպման հետ կապված հետաքրքրությունն անհասկանալի է, կուսակցության հիմնադրի հետ հանդիպումը նորմալ է, բոլորս էլ ընկերական հարաբերություններ ունենք  նրա հետ և պահպանում ենք անկախ նրա քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու որոշումից: Անհիմն է դարձնել քննարկման առարկա՝ մենք հանդիպում ենք նրա հետ, թե ոչ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀ կուսակցության նախկին ու ներկա նախագահների միջև:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու են կուսակցության տարածքային կառույցներում փակցված Գագիկ Ծառուկյանի նկարները, այլ ոչ թե կուսակցության ներկայիս  նախագահ Նաիրա Զոհրաբյանի, ինչին Խաչատրյանն այսպիսի բացատրություն տվեց. «Գագիկ Ծառուկյանը կուսակցության հիմնադիր նախագահն է, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի նկարը ՀՀԿ-ում միշտ ներկայացված է, Լենինի արձանը կար ժամանակին»:

Հարցին՝ իսկ Գագիկ Ծառուկյանը հանդիպումների ժամանակ կարոտով չի խոսում քաղաքականության մասին, Լյովա Խաչատրյանն ասաց, թե Ծառուկյանն, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անհանգստացած է երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակով: Նա հերքեց լուրերը, թե իրենք կամ Գագիկ Ծառուկյանը ստորագրահավք են անում՝ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու համար:

Ինչ վերաբերում է առանց Ծառուկյանի խորհրդրանական ընտրություններին մասնակցելուն, ապա ԲՀԿ պատգամավորն ասաց, որ մասնակցելու են այնպես, ինչպես այս ՏԻՄ ընտրություններին. «Իհարկե, զգալի հեըտթաց կար, բայց որ քաղաքական թիմը կարողացավ Գյումրիում ինտենսիվ քարոզարշավի արդյունքում նման բարձր արդյունք գրանցել, ցույց է տալիս, որ թիմը մարտունակ է, տարբերությունը պիտի լիներ, պիտի լիներ զգալի Գագիկ Ծառուկյանի և առանց նրա, բայց թիմը գործում է, մարտունակ է, կարծում եմ՝ հաջողություններ կունենա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ