28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որն է Կարեն Կարապետյանի առաքելությունն՝ ըստ Զուրաբյանի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ  կառավարությունը որևէ հեռանկար ու տեսլական չի տալիս: «Գործ ունենք մի կառավարության հետ, որ չի սիրում պատասխանատվություն ստանձնել և հեռանկար առաջարկել ժողովրդին»,-այսօր ԱՃ ճեպազրույցների ժամին ասաց նա և հիմնավորեց, թե դրա ապացույցն են այն հայտարարությունները, թե թոշակները չեն բարձրացվի, կամ չգիտենք, թե ինչպես են պրոֆեսիոնալ կառավարիչներ բրելու առանց համապատասխան վարձատրության:

«Եթե կառավարությունը ստանձնում է, պետք ասի, թե ինչ է պատրաստվում անել, ինչ վիճակի հասցնել սոցիալ-տնտեսական վիճակը իրենց կառավարման ընթացքում, բայց ասում է՝ ոչ չեմ բարձրացնում»,-ասաց նա: Հարցին թե ըստ ՀԱԿ-ի՝ ինչ նկատի ուներ Նախագահ Սարգսյանը, երբ ասում էր, թե այս կառավարությանը հաջողվելու է անել այն, ինչ մյուսներին չի հաջողվել, Զուրաբյանը պատասխանեց, թե հիմնավոր չէ, քանի որ այս իշխանութունը չի ասում՝ ինչն է ուզում հաջողել: Իսկ այն, որ եթե տեսլական չունի, ապա այս կառավարության և Կարեն Կարապետյանի առաքելությունը ո՞րն է, Զուրաբյանը նշեց, թե կարող են գուշակել.

«Միգուցե այն է, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ը փորձի մեղմել սոցիալական դժգոհությունը և լարվածությունը, և բնական է, որ նման քայլերը բավականին ժամանակավոր սահմանափակ արդյունքներ տալիս են, մարդիկ սիրում են գոնե կադրային փոփոխություններ: Կառավարությունից հեռացվել են օլիգարխիկ համարում ունեցող անձինք, գոնե Սուրիկ Խաչատրյանին, և դրանով ուզեցին ռեժիմին ավելի մարդկային դեմք ստեղծել, ավելի լուրջ քայլեր մենք չենք տեսնում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ