Ամբաստանյալն ահազանգել է, որ իրավապահները խոշտանգել են իրեն և կորզել խոստովանական ցուցմունք

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նարեկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերին` հորեղբոր մահվան հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ և հարկադրել են […]