28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես գլխավոր հյուր, կմասնակցի Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին և կանանց համաժողովին

Սեպտեմբերի 18-23-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանը և «Առավոտ» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը՝ Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով կմասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոն հանդիսացող Ուռումչի քաղաքում անցկացվող «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագիրը կրող Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին և կանանց առաջին համաժողովին:

Նշենք, որ արդեն հինգերորդ տարին հրավիրվող եւ միջազգային խոշոր տնտեսական ու քաղաքական իրադարձություն համարվող էքսպո-ցուցահանդեսը հասցրել է դառնալ Չինաստանի պետական դիվանագիտության, տնտեսության, փորձի փոխանակման կարեւորագույն հարթակ՝ իր շուրջը հավաքելով ավելի քան 25 եվրասիական երկրների քաղաքական եւ տնտեսական առաջնորդների, 800 չինացի եւ օտարերկրացի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Իր մասշտաբների շնորհիվ Չինաստան-Եվրասիա համաշխարհային ցուցահանդեսն այսօր համարվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:

Չինական կողմը կարևորում է ՀՀ ԱԺ փոխնախագահի այցը Չինաստան, նրան որպես  գլխավոր հյուրի վստահված է միջազգային պատվիրակությունների անունից հանդես գալու բացման խոսքով՝  Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսին, ինչպես նաև, դրա շրջանակներում անցկացվող՝   Մետաքսի ճանապարհին հարող երկրների կանանց առաջին համաժողովին, որին մասնակցում են առավել քան 100 երկրից ներկայացուցչական պատվիրակություններ: Համաժողովի ընթացքում Հերմինե Նաղդալյանը հանդես կգա ծրագրային զեկույցով, որում կանդրադառնա համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին, Մետաքսի ճանապարհի քաղաքական եւ տնտեսական հեռանկարներին:

Համաժողովի շրջանակներում կհրավիրվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում հայ կանանց պատվիրակությունը հանդես կգա զեկույցներով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ