Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան […]