21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ճոյտի հարևաններն էլ են ընտրել Կարեն Գրիգորյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն Էջմիածին քաղաքի 19/01 տեղամասում Կարեն Գրիգորյանը ստացել է 469 ձայն, իսկ Արթուր Թումանյանը 117 ձայն:

Անդրադառնալով այս թվերին պետք է նկատենք, որ այս տեղամասում է քվեարկում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Հակոբյանի բոլոր հարևանները քվեարկում են այս տեղամասում, սակայն նրա սատարած թեկնածուն՝ Արթուր Թումանյանը (Սմերտ) ձայների ճնշող մեծամասնությամբ պարտվել է:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է, իսկ Արթուր Թումանյանը ավագանու նախկին անդամ:

Արթուր Թումանյանի թեկնածությունը պաշտպանում էին Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, Մանվել Գրիգորյանի եղբորորդիներ Զարզանդ և Հրանտ Գրիգորյանները:
Հիշեցնենք, որ Էջմիածնի ընտրություններն անցել են բավականին լարված մթնոլորտում՝ քվեարկությունից մեկ օր առաջ հնչել էին կրակոցներ, քաղաքապետի  թեկնածու Արթուր Թումանյանին ծեծի էին ենթարկել, որի հետեւանքով նա հոսպիտալացվել էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ